News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Զիմբաբվեի դպրոցներում թույլ են տվել ուսման վարձի դիմաց տնային կենդանիներով վճարել: Այս միջոցառումը պետք է օգնի աղքատ ընտանիքներին: Այս մասին հայտարարել է երկրի կրթության նախարար Լազարուս Դոկորան, փոխանցում է BBC News-ը:

Նրա խոսքով՝ ուսման վարձի վճարման հարցում պետք է ճկունություն հանդես բերել՝ այծերից եւ ոչխարներից բացի, դպրոցները կարող են որպես վճարում ընդունել նաեւ աշակերտների ծնողների ծառայությունները եւ աշխատանքները:

Ծառայությունների ձեւով վճարումը մեծ տարածում կստանա քաղաքային դպրոցներում, մինչդեռ տնային կենդանիներով հիմնականում կվճարեն գյուղական շրջաններում:

Ավելի վաղ զիմբաբվեացիներին թույլ են տվել տնային կենդանիներով վճարել բանկային վարկերի դիմաց: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ