News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր՝ ապրիլի 19-ին, ընդունել է Հայաստանում Սերբիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Դուշան Սպասոեւիչին:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը շնորհավորել է նրան Հայաստանում Սերբիայի արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակվելու առթիվ եւ մաղթել արդյունավետ աշխատանք:

Անդրադառնալով հայ-սերբական հարաբերություններին՝ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ դրանք հիմնված են բարեկամության եւ փոխադարձ աջակցության վրա: Այդ համատեքստում Գալուստ Սահակյանը կարեւորել է երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի դերը երկկողմ հարաբերությունների զարգացման, երկու ժողովուրդների միջեւ կապերի ամրապնդման գործում:

ԱԺ նախագահը, ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության կարեւորությունը, խոսել է նաեւ միջազգային կառույցներում փոխադարձ աջակցության եւ համագործակցության մասին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Դուշան Սպասոեւիչը ներկայացրել է իր երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները եւ ՀՀ ԱԺ նախագահին փոխանցել Սերբիայի Ազգային ժողովի նախագահի ողջույնները:

Անդրադառնալով երկու ժողովուրդների ճակատագրերին եւ պատմական ընդհանրություններին՝ նորանշանակ դեսպանը կարեւորել է տարբեր բնագավառներում երկու պետությունների միջեւ համագործակցության խթանումը, ժողովուրդների բարեկամության ամրապնդումը:

Ներկայացնելով առաջիկա ծրագրերը՝ Դուշան Սպասոեւիչը խոսել է երկու երկրների միջեւ մուտքի արտոնագրերի ազատականացման եւ Սերբիայում ու Հայաստանում դեսպանությունների բացման հեռանկարի մասին:

Գալուստ Սահակյանն իր աջակցությունն է հայտնել դեսպանի ներկայացրած նախաձեռնություններին եւ հաջողություն մաղթել գործունեության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ