News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Երբ ապրիլի 16-ին Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումը ձախողվեց, ավարտվելով պայթյունով՝ արձակումից վայրկյաններ անց,  միանգամից կասկածներ հայտնվեցին, որ փորձնական թռիչքների ձախողման ամերիկյան պետական ծրագիրը նորից հարված է հասցրել,- գրում են Դեւիդ Սենջերն ու Ուիլյամ Բրոդը՝The New York Times -ի թղթակիցները,- Նման հավանականությունը բարձր է՝ ամենասպառնալից հյուսիսկորեական հրթիռների արձակումների 88 տոկոսը ավարտվել է դրանց ինքնաոչնչացումով այն բանից հետո, երբ ամերիկյան գաղտնի ծրագիրը երեք տարի առաջ ինտենսիվ աշխատանքներ է ծավալել»

«Ելույթ ունենալով Մոսկվայում պետքարտուղար ՌԵքս Թիլերսոնը ստիպված էր պաշտպանվել, երբ ռուս լրագրողը վիճարկում էր ամերիկյան ընտրություններին արտաքին միջամտության մասին ԱՄՆ դժգոհությունները ,այն դեպքում երբ Վաշինգտոնն ինքն է կիբերհարձակումներ իրականացնում Իրանի միջուկային ու Հյուսիսային Կորեայի հրթիռային ծրագրերի դեմ»,- ասվում է հոդվածում։ «Սպառազինությունների ծրագրերի խաթարմանն ուղղված կիբերգործիքները նման գործիքների կիրառման այլ տեսակ է, ու ես դրանք զանազանում եմ»,- առարկել է պետքարտուղարը՝ հաստատելով սակայն Փհենյանի դեմ կիբերզենքի կիրառումը։ «Հնարավոր է, այդ հարցը նրան հանկարծակիի է բերել, բայց Թիլերսոնը չի շարունակել ու չի նշել այն փաստարկը, որը նրա գործընկերներից շատերն են ներկայացնում մասնավոր զրույցներում՝ այն ժամանակվանից սկսած, երբ ՄԱԿ ԱԽ-ն արգելել է Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումները, դրանց ընթացքին միջամտելու ցանկացած ջանք  միջազգային իրավունքի ոլորտում որոշակի հիմքեր ունի»,- նկատում են լրագրողները։

«Հյուսիսային Կորեան ընդհանուր առմամբ հրթիռների հուսալի արտադրող էր 80-ականներին, 90-ականներին ու 2000-ականներին,- ասվում է հոդվածում,- Կառավարությունը վաճառում էր հրթիռներ՝ մասնավորապես Իրանին ու Պակիստանին։ Սակայն հետո սկսել են ձեռնարկվել Մուսուդանի՝ միջին հեռահարության հրթիռի գործարկմանն ուղղված գործողություններ, որը Փհենյանը առաջին անգամ ցուցադրել է 2010-ի վերջին՝ ռազմական շքերթում»։ Հեղինակների փոխանցմամբ «Մուսուդանի հաստատված հեռահարությունը այդ հրթիռը դարձնում է Հյուսիսային Կորեայի այսօրվա զինանոցի ամենասպառնալից զենքը»։ Անցած տարի Հյուսիսային Կորեան հրթիռների ութ փորձարկում է արել ու միայն մեկն է հաջողությամբ իրականացել։ Վերջին ձախողումից հետո Կիմ Չեն Ընը կարգադրել է համակարգի ներսում լրտեսներ որոնել ու պարզել, արդյոք ԱՄՆ-ն է փորձում ձախողել իր երկրում իրականացվող փորձնական թռիչքները։

«Փորձագետները հայտարարում են, որ ծրագիրը դանդաղեցնելու լավագույն միջոցն է ստիպել, որ երկիրը սկսի որոնել ձախողումների պատճառները»,- փոխանցում է պարբերականը։ Ուիլյամ Փերիի, Բիլ Քլինթոնի վարչակազմում պաշտպանության նախարարի կարծիքով Փհենյանի փորձարկումների ձախողումը կարող էր դառնալ նրա միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների ծրագիրը կանգնեցնելու բավականին արդյունավետ միջոց։

«Սակայն վերջերս ԱՄՆ խոչընդոտող ջանքերի արդյունավետությունը կասկածելի է դարձել,- նշում են հեղինակները,- Հյուսիսկորեական հրթիռների որոշ մշակումներ , որոնք պինդ վառելիք են գործածում, բավականին հաջող են  ստացվել։ Ավելին, հյուսիսկորեացիները, լինելով կիբերգործողությունների հմուտ մասնագետներ, ավելի են հմտացել նաեւ պաշտպանության հարցում»։

Եվ այսպես Հյուսիսային Կորեայի հարցերով փորձառու մասնագետ, North Korea Tech քալիֆորնիական բլոգի հեղինակ Մարտին Ուիլյամսը վերջերս հայտնել է, որ հյուսիսկորեական գիտնականները մշակել են քվանտային կրիպտոգրաֆիայի սարքավորում, որը կարող է ամբողջովին պաշտպանել հաքերների, լրտեսների կողմից էլեկտրոնային ճանապարհով փոխանցվող տեղեկությունները։ Ապրիլին Ուիլյամսը գրել էր, որ այդ ջանքերը կարող են «խանգարել օտարերկրյա հետախուզությանը հետեւել հյուսիսկորեական համակարգերին ու ազդել դրանց վրա իրական ժամանակի ռեժիմում», ասվում է հոդվածում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ