News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի անվտանգության ուժերը Սինայ թերակղզու հարավում, լեռնային տեղանքում, ձերբակալել են Սան Քաթրին եկեղեցու մոտ ոստիկանների վրա հարձակման մեջ գլխավոր կասկածվողին, գրում է «Մասրավի» պորտալը՝ վկայակոչելով Հարավային ՍԻնայ նահանգի անվտանգության վարչությունում իր աղբյուրը։

Առկա տեղեկություններով ձերբակալվածը հարձակման գլխավոր իրականացնողն է եղել։ Պարբերականի տվյալներով նա մի խումբ զինյալների հետ նախօրեին հարակից բարձունքներից կրակ է բացել եկեղեցու մոտ գտնվող ոստիկանական անցակետի վրա։ Երբ ոստիկանները պատասխան կրակ են բացել, զինյալները ձեռքներից գցել են զենքն ու փախուստի դիմել, հայտնում է պորտալը։ Անվտանգության ուժերը հետապնդում են կազմակերպել ։ Նախօրեին հայտնել էին, որ ձերբակալվել են երեք կասկածյալներ, որոնք կարող էին առնչություն ունենալ հարձակմանը։

Հիշեցնենք, որ Սան Քաթրին եկեղեցու մոտ տեղի ունեցած հարձակման հետեւանքով զոհվել է մեկ ու վիրավորվել երեք ոստիկան։ Ավելի ուշ Հարավային ՍԻնայի անվտանգության վարչության ղեկավար Ահմեդ Թայլը հերքել էր ահաբեկչական հարձակման մասին տեղեկությունը ու հայտնել , որ յուրայինների վրա սխալմամբ կրակ էր բացել ոստիկաններից մեկը։ Եկեղեցու հոգեւորականները փոխհրաձգությունից չեն տուժել։ Չնայած ոստիկանների հայտարարությանը՝  ԻՊ խմբավորումը պատասխանատվություն է ստանձնել Սան Քաթրինում տեղի ունեցած հարձակման համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմավիրի մարզում BMW-ն դուրս է եկել ճանապարհից և ընկել հարակից ձորակը. վիրավորներին դուրս են բերել փրկարարները
Մայիսի 8-ին, ժամը 04:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի...
Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»-ն եւ «Mercedes-Benz»-ը. կան վիրավորները
Մայիսի 7-ին, ժամը 18:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Խարդախները յուրացրել են առնվազն 10 մարդու ինքնություն և վաճառել նրանց ունեցվածքը
Սխեման սկսվել է 2020 թվականի փետրվարին...
Բրյուսելում գերմանացի պատգամավորի գրասենյակը Չինաստանի օգտին լրտեսության կասկածանքով խուզարկվել է
Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից պատգամավորի առաջատար թեկնածու Մաքսիմիլիան Կրախը, որի օգնականն անցյալ ամիս ձերբակալվել էր Չինաստանի օգտին լրտեսելու կասկածանքով, հսկողության տակ է հայտնվել...
Թմրաշղթան բացահայտվել է. հայտնի է՝ ինչպես է աշխատել մեխանիզմը
Թմրամոլության և հատկապես ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարում...
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 28-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման...
Ամենաշատ