News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Դուշան Սպասոեւիչին:

Հաջողություն մաղթելով Սերբիայի դեսպանին պատասխանատու առաքելության մեջ եւ ընդգծելով, որ Հայաստանը շահագրգռված է Սերբիայի հետ համագործակցության խորացմամբ՝ վարչապետը հույս է հայտնել, որ իր գործունեությամբ նա կնպաստի երկու երկրների պատմական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը: Կառավարության ղեկավարը հատկապես կարեւորել է առեւտրատնտեսական կապերի ակտիվացումը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ նպատակին ուղղված ջանքերին ու նախաձեռնություններին:

Հայաստանում Սերբիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Կարապետյանին բարեմաղթանքների համար՝ շեշտելով, որ երկու ժողովուրդների պատմական կապերը պարտավորեցնում են նոր թափ հաղորդել հայ-սերբական համագործակցությանը: Դուշան Սպասոեւիչը վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի առավելագույն ջանքերը՝ այն էլ ավելի սերտացնելու համար:

Վարչապետն ու ՀՀ-ում Սերբիայի դեսպանը մտքեր են փոխանակել երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափով տնտեսական գործակցության աշխուժացման հեռանկարների շուրջ: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ Սերբիայի միջեւ վիզային ռեժիմի ազատականացման, ուղիղ օդային հաղորդակցության հաստատման, գործարար կապերի ակտիվացման եւ տնտեսական կապերի խթանման ներուժ ունեցող այլ ուղղություններով գործակցության հնարավորություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ