News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Երեւանում այսօր՝ ապրիլի 19-ին, մեկնարկել է «Ելք» դաշինքի դրամահավաքի երեկոն, որի արդյունքում հավաքված գումարն ուղղվելու է մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ծախսերը հոգալուն:

Այն մեկնարկեց «Էրեբունի-Երեւան» երգով՝ «Ելք» դաշինքի անդամների կատարմամբ, Արամ Սարգսյանը երգը լսելուց հետո նշեց. «Իզուր էի կատակներ անում, 2017 թ. «Եվրատեսիլին» հանգիստ կարող ենք մասնակցել այդ երգով»:

Նա նշեց, որ մարդիկ կան, որոնք թերահավատորեն են մոտենում քարոզարշավի ծախսերը դրամահավաքի միջոցով հոգալու մոտեցմանը:

«Ժողովուրդ ջան, ձեր ամեն մի տված դրամը համեմատում եմ աստվածաշնչյան 5 հացի եւ 3 ձկան բազմապատկման գործընթացի հետ: Մինչեւ հիմա էդ գործընթացն իր արդյունքները տալիս է: Թերահավատներին կարող եմ ասել, որ այս մոտեցումը ոչ միայ իր նպատակներին է ծառայում, այլեւ շատ առաջադեմ ու նորարական է»:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին:  «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ