News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ամուսնալուծված բելգիացի Սթեն Վանույթրեխտը առաջ է անցել 50 մրցակիցներից ու ստացել հեռավոր կաթոլիկ վանքի պահակի աշխատանքը, որից հիասքանչ տեսարան է բացվում դեպի ալպիական հովիտ, հայտնում է BBC–ն։

Վանքում, որը կառուցվել է 17-րդ դարում, չկա ոչ ջեռուցում, ոչ ջրատար, իսկ պահակն էլ աշխատավարձ չի ստանալու։

350 տարի շարունակ վանքը միշտ պահակ է ունեցել, որպես կանոն, ճգնավոր հոգեւորական։ Անցած աշնանը վանքից հեռացել է այն հոգեւորականը, որը 12 տարի ապրել էր այնտեղ։

Այն բանից հետո, երբ վանքը դատարկվել է, ավստրիական Զալֆելդեն ամ-Շթայներնեն-Մեր քաղաքի կաթոլիկ համայնքի ղեկավարությունը հայտնել է թափուր աշխատատեղի մասին։

Տեղի հեռուստատեսությանը տված հարցազրույցում համայնքի հոգեւորականը պարզաբանել էր, որ աշխատանքին կարող է հավակնել քրիստոնյա տղամարդ, որը «ինքն իր հետ համերաշխ» է ապրում։

Թեկնածուին արագ գտել են, բայց նա ընդամենը մի քանի ամիս է դիմացել այդ աշխատանքին, որից հետո նորից են հայտարարություն տվել։

Վանույթրեխթի խոսքով ինքը շատ զարմացել էր, որ ստացել է այդ աշխատանքը։ «Ես կարծում էի, թե ոչ մի շանս չունեմ։ Երբ ես կարդացի այդ թափուր աշխատատեղի մասին, ես մտածեցի, որ այն հենց ինձ համար է»,- ասել է նա։

Եվ իրոք, եկեղեցուց հիասքանչ տեսարան է բացվում, ինչը չես ասի հարմարությունների մասին։

Ընդ որում պահակը դժվար թե կարողանա վայելել իր մենությունը։ Նրա պարտականություններն են լինելու դիմավորել ուխտագնացներին ու զբոսաշրջիկներին, որոնք ցանկանում են գիշերել վանքում, իսկ անհրաժեշտության դեպքում նրանց նույնիսկ հոգեբանական օգնություն ցուցաբերել։

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ