News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռուսական Forbes-ը կազմել է ամենահարուստ ռուսաստանցի ձեռնարկատերերի ամենամյա վարկանիշը. նրանց  թվում 6 հայ կա:

32-րդ հորիզոնականում է «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը՝ 3,400 մլրդ դոլար կարողությամբ:

48-րդը «Ռոսգոսստրախի» սեփականատեր Դանիլ Խաչատուրովն է՝ 2 մլրդ դոլար կարողությամբ:

99-րդ տեղում է ներդրումներով զբաղվող Ռուբեն Վարդանյանը՝ 950 մլն դոլար կարողությամբ:

123-րդ՝  ներդրումներով զբաղվող Ալբերտ Ավդոլյանը՝ 800 մլն դոլար կարողությամբ:

146-րդ հորիզոնականում է ապահովագրությամբ եւ անշարժ գույքով զբաղվող Նիկոլայ Սարկիսովը՝ 700 մլն դոլար կարողությամբ:

147-րդ՝ ապահովագրությամբ եւ անշարժ գույքով զբաղվող Սերգեյ Սարկիսովը՝ 700 մլն դոլար կարողությամբ:

Նշենք, որ վարկանիշային ցուցակում առաջին տեղը զբաղեցնում է ՆՕՎԱՏԷԿ-ի եւ ՍԻԲՈւՐ-ի համասեփականատեր Լեոնիդ Միխելսոնը: Նրա կարողությունը մեկ տարում ավելացել է 4 մլրդ դոլարով՝ մինչեւ 18,4 մլրդ դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ