News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ազգ-բանակը ոչ թե ագրեսիվ ռազմականացման խնդիր է լուծում, այլ պաշտպանության ծայրահեղ անհաժեշտությունից է բխում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 20-ին, «Ազգ-բանակ 2017» խորագրով համաժողովի ժամանակ իր ելույթում հայտարարել է «Ազգ-բանակ. անվտանգության բանաձեւ» թեմայով քննարկման հիմնական զեկուցողներից ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով, «Ազգ-բանակ» հայեցակարգի հիմնադրույթները չորս հիմնախնդիրների պետք է անդրադառնա. «Առաջին հերթին պետք է հստակ սահմանվի անհրաժեշտությունը եւ պարզ դառնա, որ հայեցակարգը կենսական անհրաժեշտությունից բխած միջոց է: Երկորրդը՝ պետք է հստակ նպատակը սահամանվի ինչին է գնում հայեցակարգը, երրորդը՝ առաջնային խնդիրները նշվեն եւ չորրորդը՝ կարեւոր է հնարավորություններն ու ներուժը»:

Ռուստամյանը նշեց, որ հայեցակարգի նպատակն է հասարակության եւ Զինված ուժերի միջեւ գործակցությունը որակապես նոր մակարդակի եւ խորության վրա սահմանելը: «Մենք գյուղեր ունենք, որ ռազմական բազայի կարգավիճակով են ապրում, եւ պետք է ոչ թե սահմանամերձ լինեն, այլ սահմանապահ հասկացողությունը պետք  կիրառվի՝ հասկանալով որ նրանք  ոչնչով չեն տարբերվում զինվորից»:

Նա ընդգծեց, որ հասարակության մեջ բանակի նկատմամբ բացառիկ հարգանք եւ վստահության կա. «Մանավանդ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ մենք կարողանում ենք մեզ պաշտպանել եւ դա բանակի շնոհիվ է, ինչն ավելի  բարձրացրեց հարգանքը եւ վստահությունը բանակի նկատմամբ»:

«Ազգ-բանակը ոչ թե ագրեսիվ ռազմականացման խնդիր է լուծում, այլ պաշտպանության ծարահեղ անհաժեշտությունից է բխում: Այն մեր գոյության իրավունքը պաշտպանելու հայցեկարգ է, որը պետքի է միս ու արյուն ստանա եւ  մտնի յուրաքանչյուրի տուն»,-ասաց Ռուստամյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ