News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Չինաստանի ու Իրանի ձեռնարկությունները մտադիր են կիրակի Վիենանում ստորագրել առաջին կոմերցիոն պայմանագիրը իրանյան Արաքի ծանրջրային միջուկային ռեակտորի արդիականացման մասին։ Այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը, փոխանցում է ՍԻնհուան։

Չինաստանն ու Իրանը օրերս նախաստորագրել են կոմերցիոն պայմանագիր, հայտնել է Լու Կանը մամուլի ասուլիսի ժամանակ։

Արաքի ծանրջրային միջուկային ռեակտորի արդիականացումը Իրանի միջուկային ծրագրի մասին Համատեղ գործողությունների համընդգրկուն ծրագրի հիմնական բաղադրիչն է։ Այդ Համաձայնագիրը ստորագրվել էր Վիեննայում 2015-ի հուլիսին Իրանի ու միջազգային միջնորդների «վեցյակի» միջեւ։

«Վեցյակի» երկրները արդեն հատուկ աշխատախումբ են ստեղծել Չինաստանի ու ԱՄՆ-ի ղեկավարությամբ, որպեսզի Իրանի հետ աշխատեն ռեակտորի արդիականացման ուղղությամբ, ասել է Լու Կանը։

Պայմանագրի ստորագրումը թույլ կտա ստեղծել բարենպաստ պայմաններ՝ ռեակտորի արդիականացման համար, նշել է չինացի դիվանագետը։

Ապրիլի 25-ին Իրանը ու միջազգային միջնորդների «վեցյակը» Վիեննայում կանցկացնեն Համընդգրկուն համաձայնագրի հարցերով համատեղ հանձնաժողովի 7-րդ նիստը, հայտնել է Լու Կանը, հավելելով, որ Չինաստանի ու Իրանի միջև կնքվող պայմանագիրը դրական ազդակ կհաղորդի նիստի անցկացմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ