News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ամբողջ Մերձավոր Արեւելքում իրավիճակը մեծամասամբ կախված է պաղեստինա- իսրայելական հակամարտության շուրջ իրադարձությունների զարգացումից։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի մերձավորարեւելյան խաղաղ գործընթացի հարցերով հատուկ համակարգող Նիկոլայ Մլադենովը ՄԱԿ ԱԽ նիստի ժամանակ։

«Արաբա- իսրայելական համակարտությունն առաջվա պես ազդում է ամբողջ տարածաշրջանի իրադրության վրա։ Պաղեստինյան հարցը մնում է հզոր խորհրդանիշ ու միավորող կարգախոս, որից  իրենց նպատակների համար հմտորեն օգտվում են ծայրահեղականների խմբերը։ Օկուպացիայի դադարեցումն ու երկու պետությունների մասին որոշման իրականացումը չի լուծի տարածաշրջանի բոլոր խնդիրները, սակայն քանի դեռ հակամարտությունը շարունակվում է, այն շարունակելու է սնել նաեւ այդ խնդիրները»,- համարում է Մլադենովը։

Նրա խոսքով, իրավիճակը խորանում է իսրայելական բնակավայրերի ընդլայնման պատճառով։ Այդ կապակցությամբ նա հիշեցրել է, որ Իսրայելում մարտին հաստատվել է նոր բնակավայր կառուցելու որոշումը։

Նա հայտնել է , որ իսրայելեկան բնակավայրերի ընդլայնումը միջազգային իրավունքի խախտում է ու պետք է դադարեցվի։ Մլադենովը Խորհրդի անդամներին զեկուցել է նաեւ պաղեստինցիների միջեւ լարվածության աճի, Գազայի ու Արեւմտյան ափի միջեւ դիմակայության էսկալացիայի հնարավորության եւ ԳԱզայի հումանիտար ծանր իրավիճակի մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հայտը
Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​ջանքերը զգալի խթան կստանան, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկի Պաղեստինին համաշխարհային կազմակերպության կազմում ընդունելու օգտին...
ՄԱԿ-ը կարծում է, որ մինչև 2024-ի հուլիս Պաղեստինում աղքատության մակարդակը կարող է գերազանցել 60%-ը
Այսպես, ՄԱԶԾ-ն նշում է, որ մինչև հուլիս՝ հակամարտության սրման սկզբից ի վեր, մոտ 1,86 մլն պաղեստինցի կարող է...
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու...
«Դեպի աշխարհ առանց խոչընդոտների». Միջազգային համաժողովում ներկայացվել է ՀՀ-ում հաշմանդամության սահմանման նոր մոդելը
Ապրիլի 25-ից 26-ը Հայաստանում անցկացվել է  «Դեպի աշխարհ առանց խոչընդոտների․ հաշմանդամություն ունեցող անձանց ներառական սոցիալական...
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Ամենաշատ