News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Tesla -ն հետ է կանչել Model S եւ Model X մոդելների 53 հազար մեքենա՝ կայանման արգելակի հետ կապված հնարավոր խնդիրների պատճառով, հայտնում է Reuters–ը։

Այդ մոդելների որոշ մեքենաների հնարավոր անսարքության պատճառով կարող են խնդիրներ առաջանալ կայանման արգելակը գործարկելիս, ասվում է ավտոարտադրողի կայքում։ Դա հաճախորդների անվտանգության հետ կապված մտահոգություն չի առաջացնում, այդ խնդրի պատճառով որեւէ դժբախտ պատահար կամ վնասվածք չի գրանցվել, հայտնել է Tesla-ն։

Խոսքը 2016-ի փետրրվարից մինչեւ հոկտեմբեր արտադրված մեքենաների մասին է։ Դրանք կարող են պարունակել փոքր մանրակ, որը կողմնակի մատակարարն էր պատրաստել։ Եթե այն կոտրվի՝ արգելակը կարող է շարունակել մեքենան հետ պահել շարժումից, բայց արգելակի լծակն իր տեղում կմնա։ Սակայն այդ մանրակը որեւէ կերպ չի ազդում մեքենայի արգելակման համակարգի աշխատանքի վրա, վստահեցնում է ավտոարտադրողը։

Խնդիրը կարող է հայտնաբերվել հետ կանչվող մեքենաների ընդամենը 5 տոկոսում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վերջին արտադրության Toyota Land Cruiser-ը սկսել է վաճառվել Եվրոպայում. գները հայտնի են
Վաճառքի սկզբում ամենագնացը հասանելի կլինի…
Մեքենան տեխզննման տանելիս վարորդը պետք է վճարի նախորդ տարվա գույքահարկը, ոչ թե տվյալ տարվանը. Թունյանի նախագիծը
Օրենքի նախագիծը մի փոքր կհեշտացնի մեքենա վարող մեր հարյուր հազարավոր հայրենակիցների կյանքը...
BMW-ն 2,8 մլրդ դոլար կներդնի Չինաստանում իր գործարանն արդիականացնելու համար
Գերմանական ավտոկոնցեռնը միջոցներ կներդնի...
Rolls-Royce-ը կընդլայնի իր գործարանը՝ ավելի թանկ մեքենաներ արտադրելու համար
Այսպիսով, գործարանի ընդլայնման նպատակը ոչ թե ավելի շատ մեքենաներ արտադրելն է, այլ ավելի թանկ...
Հրապարակվել է Bugatti-ի նոր հիպերքարի պատկերը
Ըստ շրջանառվող լուրերի, հիպերքարի արտադրությունը կսահմանափակվի ընդամենը 250 օրինակով
Lamborghini-ն ներկայացրել է իր պատմության մեջ առաջին 800 ձիաուժ ունեցող հիբրիդային քրոսովերը
Այն սովորական Urus-ից տարբերվում է ոչ միայն դիզայնով, այլ նաև իր էլեկտրակայանով, որը ներառում է...
Ամենաշատ