News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը կարելի է դադարեցնել ցանկացած պահի: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Թայանին, հաղորդում է The Guardian-ը: Դա հատկապես արդիական է երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին:

Թայանին նշել է, որ եթե նոր կառավարությունն այլ հայացք ունենա Brexit-ի նկատմամբ, կարող է դադարեցնել գործընթացը: Նա նշել է, որ ընթցակարգը շատ պարզ է, եւ ցանկացած դեպքում վերջին խոսքը ԵՄ մյուս անդամներինն է:

Սա տարբերվում է Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հայտարարությունից, ով Brexit-ն անշրջելի է համարում:

Մեծ Բրիտանիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 8-ին, թեեւ նախապես ծրագրված էին 2020 թվականին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ