News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

14 մարդ է տուգանվել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում շրջակա միջավայրի աղտոտման պատճառով` մայրաքաղաքային վերահսկողության ծառայության «Թբիլսերվիս գրուպ»-ի տեսուչների աշխատանքային առաջին օրը, հաղոորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:

Երկու շաբաթ տեւած տեղեկատվական քարոզարշավի ավարտից հետո Թբիիսիի քաղաքապետարանին առընթեր ստեղծված նոր ծառայության աշխատակիցները սկսել են տուգանել ֆիզիկական ու իրավաբանական անձանց կենցաղային աղբով եւ այլ թափոններով քաղաքն աղտոտելու համար:

Առաջին օրը տուգանվել են Վրաստանի 11 քաղաքացիներ ու երեք օտարերկրացիներ: Հիմնականում նրանք տուգանվել են սխալ վայրում ծխախոտի մնացորդները նետելու համար:

Հիշեցնենք, որ երկու կիլոգրամը չգերազանցող թափոնները սխալ վայրերում նետելու համար նախատեսվում է նվազագույն պատիժ` 80 լարիի (34 դոլար)-ի տեսքով: Իսկ եթե խոսքը մեծ քանակությամբ շինարարական աղբի մասին է, ապա գումարը կազմում է  100 լարի (43 դոլար):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ