News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի քաղաքացու նշանակումն ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր ունի: Ապրիլի 21-ին կայացած ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ մեկնաբանելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Յուրի Խաչատուրովի նշանակման եւ ընդհանրապես կազմակերպության արդյունավետության մասին հարցին:

Նա հիշեցրեց, որ միշտ ասել է այն մասին, որ կառույցը Հայաստանի անվտանգության կարեւոր բաղկացուցիչներից է: Բայց այն մի շարք խնդիրներ ունի, որոնց թվում նախարարը նշեց մեղմ ուժի բացակայությունն ու երրորդ կազմակերպություններում դիրքորոշումների անհամապատասխանության հարցը:

Սարգսյանը, միաժամանակ, նշեց, որ դա միայն ՀԱՊԿ-ի խնդիրը չէ, նման խնդիրներ ունի նաեւ ՆԱՏՕ-ն, որի անդամ պետությունների դիրքորոշումները ոչ միայն չեն համընկնում, այլեւ հակասում են միմյանց, օրինակ՝ Թուրքիայի եւ Հունաստանի պարագայում:

«Ամեն դեպքում, մենք միշտ բարձր ենք գնահատել Ղարաբաղի հարցով ե՛ւ ՀԱՊԿ-ի, ե՛ւ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունները, հատկապես՝ իրադրության սրման ժամանակ»,- նշեց Վիգեն Սարգսյանը:

Ինչ վերաբերում է Յուրի Խաչատուրովի նշանակմանը, ըստ նախարարի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի քաղաքացու նշանակումը կարող է ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր ունենալ: «Մի բան է, երբ հայտարարություն է անում ՌԴ քաղաքացին, այլ բան, երբ պոտենցիալ հայտարարությունը Հայաստանի քաղաքացունն է: Չնայած օբյեկտիվորեն նա գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնում է որպես միջազգային պաշտոնյա, այլ ոչ Հայաստանի քաղաքացի»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ հայտարարությունները որոշակիորեն համաձայնեցվում են:

Նախարարն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ն կարող է բազմաթիվ հարցեր լուծել, եւ Հայաստանը կխորացնի հարաբերությունները կազմակերպության հետ: «Որպեսզի մեր անդամակցությունն առավելագույնս օգտակար եւ արդյունավետ լինի»,- հայտարարեց Վիգեն Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը պետք է ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններ կրի
Պետությունը ՀԱՊԿ-ով ստանձնած պարտավորությունները կարգավորելուց հետո պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ...
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ին ՀԱՊԿ-ի մասին
Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են...
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Ամենաշատ