News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը վստահեցնում է, որ երբեւիցե որեւէ կուսակցության շահերը չի պաշտպանելու:

Այսօր՝ ապրիլի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով մամուլի ասուլիսի սկզբում քաղհասարակության կողմից բողոքի ակցիային եւ Արման Թաթոյանին ՀՀԿ իրավունքների պաշտպան որակելուն, նա նշեց. «Ես ընտրվել եմ խորհրդարանի կողմից, այսօր կոշտ զեկույց եմ ներկայացրել հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ եւ հետեւողական եմ լինելու մինչեւ վերջ: Այն որ ՀՀԿ-ն ինձ առաջադրել է, ոչ մի նշանակություն չունի, ես ընտրվել եմ, բացառվում է, որ կուսակցական շահեր պաշտպանեմ»:

Օմբուդսմենը նշեց, որ ինքը պարտավոր է լինել անկողմնակալ, օբյեկտիվ:

Ավելի վաղ հայտնել էին, որ Մարդու իրավունքների պաշտպանի հրավիրած մամուլի ասուլիսին ապրիլի 21-ին միջադեպ է տեղի ունեցել: Երբ Արման Թաթոյանը ներկայացնում էր հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ արտահերթ հրապարակային զեկույցը, մի խումբ երիտասարդներ մտել են ասուլիսի սրահ պաստառներով, որոնց վրա գրված էր «ՀՀԿ իրավունքների պաշտպան»: Պաստառները քաղաքացիները փակցրել են ամբիոնին եւ հեռացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ