Մարդու իրավունքների պաշտպանի հրավիրած մամուլի ասուլիսին այսօր՝ ապրիլի 21-ին, միջադեպ տեղի ունեցավ:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երբ Արման Թաթոյանը ներկայացնում էր հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ արտահերթ հրապարակային զեկույցը, մի խումբ երիտասարդներ մտան ասուլիսի սրահ պաստառներով, որոնց վրա գրված էր «ՀՀԿ իրավունքների պաշտպան»: Պաստառները քաղաքացիները փակցրին ամբիոնին եւ հեռացան:
Արման Թաթոյանը որեւէ կերպ չանդրադարձավ տեղի ունեցածին եւ շարունակեց ներկայացնել զեկույցը:



























