News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Իրանի կողմից առաջարկած տրանսպորտային միջանցքը, որը կկապի Պարսից ծոցն ու Սեւ ծովը, Հայաստանի համար տնտեսական խթան կարող է հանդիսանալ: Այս մասին ապրիլի 21-ին հայտարարել է Հայաստանի հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Նրա խոսքով` Հայաստանը ճիշտ եզրահանգումներ պետք է անի եւ ճիշտ քայլեր ձեռնարկի: «Այժմ Իրանը Եվրասիական տնտեսական միության հետ մերձեցման փորձեր է ձեռնարկում: Դրան զուգընթաց մենք Մեղրին կհայտարարենք ազատ առեւտրի գոտի: Այդ ենթատեքստում նշված նախաձեռնությունը կարող է հող նախապատրաստել տնտեսական հարցերը լուծելու համար», - նշել է Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Պարսից ծոցը Սեւ ծովի հետ կապող միջանցք ստեղծելու առաջարկությամբ է հանդես եկել ու ընդգծել չորս երկրների համագործակցության կարեւորությունը` Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ