News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փհենյանը պատրաստ է տոտալ պատերազմով պաստախանել տոտալ պատերազմին, եթե ԱՄՆ-ն մարտական գործողություններ ձեռնարկի Հյուսիսային Կորեայի դեմ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանում ԿԺԴՀ դեսպանատան պաշտպանության հարցերով հավատարմատար Կիմ Յոն Մինը, Կորեական ժողովրդական բանակի ստեղծման 85-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Եթե նրանք անմիտ սադրանք ձեռնարկեն, կորեական ուժերը կործանարար հարված կհասցնեն ու տոտալ պատերազմով  կպատասխանեն տոտալ պատերազմին, միջուկային հարվածով՝ միջուկային պատերազմին»,- ասել է դիվանագետը

«Նրանք անմիտ միջուկային պատերազմ են ձեռնարկում հանրապետության դեմ ու առաջացնում պատերազմական վտանգավոր իրավիճակ»,- հավելել է Կիմ Յուն Մինը։

Կորեական թերակղզու շուրջ լարվածությունը սրվել է վերջին ամիսներին՝ Փհենյանի իրականացրած հրթիռային փորձարկումների ու միջուկային հնարավոր փորձարկման մասին լուրերի պատճառով։ ԱՄՆ-ն հայտնել է, որ չի բացառում Փհենյանի դեմ ռազմական տարբերակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ