Փարիզի դատախազությունը հայտնել է Ելիսեյան դաշտերում ոստիկանների վրա հարձակվողի անունը։ Ըստ ոստիկանության տվյալների՝ հանցագործի անունը Կարիմ Շարֆի է, հայտնում է BBC–ն։
Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենսը հայտնել է, որ հարձակվողը չորս անգամ դատված է եղել։
Բացի դրանից նրա խոսքով հրաձգի մարմնի կողքին հայտնաբերվել է ԻՊ խմբավորմանն աջակցություն հայտնող գրություն։ Մոլինսը հավելել է, որ Շարֆին մինչ այդ ոստիկաններին սպանելու մտադրություն էր հայտնել, սակայն իրավապահները չէին նկատել նրա կապերը արմատական իսլամիստական խմբավորումների հետ։