News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Եթե Թուրքիան չճանաչի հայոց Ցեղասպանությունը, ապա մարդկության համար այդ չարիքը կշարունակվի ամբողջ աշխարհում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ապրիլի 22-ին հայտարարել է «Հայաստանի Եզդիների ազգային միություն» հասարակական կազմակերպության նախագահ Ազիզ Թամոյանը:

Նրա խոսքով` առաջադեմ մարդկությունը դատապարտում ու ընդունում է ցեղասպանությունը: «Միջազգային կազմակերպությունները պետք է զբաղվեն այդ խնդրով: Թուրքիան պետք է ճանաչի հայ ժողովրդի նկատմամբ Ցեղասպանություն գործելու փաստը: Եթե Թուրքիան դա չանի, մարդկության համար այդ չարիքը կշարունակվի: Մենք պետք է ամբողջ աշխարհին ցույց տանք, որ ցեղասպանություն է տեղի ունեցել: Մենք մշտապես պետք է մեր ձայնը բարձրացնենք, որպեսզի նման երեւույթներ այլեւս չլինեն»,-ընդգծել է Ազիզ Թամոյանը:

Հանդիպման մեկ այլ մասնակից` Հայաստանի եզդիների հոգեւոր առաջնորդ Բրո Հասանյանը, իր հերթին, նկատել է. «Եթե իրենց ռաջադիմական համարող երկրները չեն ճանաչում հայոց Ցեղասպանությունը, նրանք իրավունք չունեն իրենց զարգացած պետություններ համարել: Պատմական բոլոր փաստերով ապացուցված է, որ Թուրքիան Արեւմտյան Հայաստանում ցեղասպանություն է իրականացրել: Իսրայելը եւս հոլոքոստ է տեսել, բայց հայոց Ցեղասպանությունը չի ճանաչում: Քանի դեռ Հայոց ցեղասպանությունը չի ճանաչվել ու չի դատապարտվել, աշխարհում դեռ կկրկնվեն բազմաթիվ ցեղասպանություններ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Ամենաշատ