News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն ու իր թիմի անդամները մտադիր են առաջիկայում ավարտել Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթերի երեք հատորների հրապարակումը:

Այսօր՝ ապրիլի 22-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Վիրաբյանը նշեց նաեւ, որ շարունակում են Ցեղասպանության զոհերի շտեմարանի ստեղծման աշխատանքները:

«Տասնյակ հազարավոր մարդկանց անուններ ունենք, աշխատանքները շարունակվում են, դրանք տարիների երկարաժամկետ աշխատանք է եւ չեմ կարող ասել, թե մի օր այն կավարտենք, քանի որ նոր անուններ, փաստեր են ի հայտ գալիս: Դա էլեկտրոնային տարբերակով է եւ եթե որոշակի քանակի հասնեն՝ երեք հարյուր հազարի, ապա կտեղադրենք»,-ասաց նա:

Նշենք, որ մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին ընդառաջ Հայաստանի ազգային արխիվը նախատեսում է լուսանկարների քարտեզներ, տեսանյութերի, փաստաթղթերի ցուցահանդես, որը փորձելու են տարբեր երկրներում ներկայացնել։

«Հայոց ցեղասպանության ճանաչումը, հատուցումը մեկ-երկու տարվա խնդիր չէ, տասնամյակների խնդիր է»,- ասաց Ամատունի Վիրաբյանը՝ նշելով, որ բոլոր նյութերը թարգմանվելու են տարբեր լեզուներով համաշխարհային հանրության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Ամենաշատ