News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սահմանային հսկիչ կետերի տվյալներով՝ Թուրքիայից Հայաստան այս տարվա ընթացքում լոլիկ չի ներկրվել:

ՍԱՊԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այդուհանդերձ, Ծառայությունն իրացման շուկայում պարբերաբար ուսումնասիրություններ է իրականացնում՝ պարզելու նպատակով, թե որքանո՞վ է անվտանգ շուկայում իրացվող լոլիկը: Անվտանգության ցուցանիշները, որոնց նկատմամբ պետական վերահսկողություն է իրականացվում, այդ թվում՝ սահմանային, ամրագրված են Եվրասիական տնտեսական միության «Սննդամթերքի անվտանգության մասին» 021/2011 տեխնիկական կանոնակարգով (պաթոգեն միկրոօրգանիզմներ, նիտրատներ, ծանր մետաղներ, եւ երկու խմբի պեստիցիդներ, որոնց կիրառումն արգելված է):

Սահմանված անվտանգության ցուցանիշների նկատմամբ հսկողությանը զուգահեռ, Ծառայությունն ուսումնասիրում է նաեւ սննդամթերքի եւ անասնակերի անվտանգության արագ արձագանքման պորտալի (RASFF) տեղեկատվությունը եւ սահմանային վերահսկողության շրջանակներում նույնականացնում առկա ռիսկերը: (Վերջին անգամ RASFF համակարգով Թուրքիայից ԵՄ արտահանվող լոլիկի մեջ պեստիցիդների թույլատրելի քանակի անհամապատասխանություն է արձանագրվել 2013 թ., տես հղումը):

Միայն վերջին եռամսյակում թարմ պտուղ-բանջարեղենի մեջ նիտրատների մոնիտորինգի շրջանակներում ուսումնասիրվել է շուկայում առկա լոլիկի 136 նմուշ՝ վերցված իրացման կետերից. արդյունքում անհամապատասխանություններ չեն արձանագրվել, 2 դեպքում ցուցանիշները թույլատրելի շեմին մոտ են եղել (նիտրատների առավելագույն թույլատրելի քանակությունը փակ գրունտում մշակված լոլիկի համար կազմում է 300 մգ/կգ):

«Կենդանական ու բուսական ծագում ունեցող սննդամթերքում պեստիցիդների եւ նիտրատների առավելագույն մնացորդային քանակը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված են պեստիցիդների մնացորդային առավելագույն քանակներն ըստ ապրանքատեսակների. ցանկը բավականին ընդարձակ է, ուստի Ծառայությունը տեղական արտադրանքում ուսումնասիրում է այն պեստիցիդների մնացորդային քանակը, որոնք գրանցված են եւ օգտագործվում են Հայաստանի Հանրապետության տարածքում, իսկ ներմուծված սննդամթերքի պարագայում հաշվի է առնում սննդամթերքի անվտանգության ոլորտի լիազոր մարմիններից եւ համապատասխան կառույցներից ստացված պաշտոնական տեղեկատվությունը, որն իր հերթին հանդիսանում է հավաստի եւ գիտականորեն հիմնավորված:

Մամուլում հրապարակված՝ թուրք արտադրողի ենթադրյալ հայտարարության իսկությունը ստուգելու եւ լոլիկի անվտանգության վերաբերյալ հանրությանը տեղեկատվություն տրամադրելու նպատակով ՍԱՊԾ-ն ներկայումս իրականացնում է իրացման կետերից վերցված լոլիկի 20 նմուշների լաբորատոր փորձաքննություն: Տեխնիկական կանոնակարգով սահմանված ցուցանիշներին զուգահեռ, ստուգվում են նաեւ  շուրջ 10 այն պեստիցիդների ազդող նյութերի մնացորդային քանակները, որոնց օգտագործումն առավել տարածված է Թուրքիայում լոլիկի մշակության ժամանակ: Փորձաքննությունների արդյունքները Ծառայությունը կհրապարակի լրացուցիչ: ՍԱՊԾ-ն, լոլիկից բացի, պարբերաբար կտեղեկացնի շուկայում իրացվող այլ պտուղ-բանջարեղենի ուսումնասիրությունների արդյունքներ մասին:

Անկախ այս ուսումնասիրություններից, Թուրքիան համարելով ռիսկային երկիր, ՍԱՊԾ-ն այնտեղից ներմուծվող թարմ եւ թարմ սառեցված մրգերը եւ բանջարաբոստանային կուլտուրաները, բացի բուսասանիտարական հսկողությունից, պարտադիր ենթարկում է նաեւ թունավոր տարրերի, նիտրատների եւ պեստիցիդների նկատմամբ լաբորատոր փորձաքննության՝ սահմանային վերահսկողության շրջանակներում:

ՀՀ օրենսդրությամբ անձնական օգտագործման համար թույլատրվում է հանրապետության տարածք բերել մինչեւ 50 կգ պտուղ-բանջարեղեն, եւ չի բացառվում, որ շուկայում իրացվի նաեւ այդ նպատակով ներկրված որոշակի քանակության լոլիկ, որի ծագումը շուկայում պարզելը ոչ միշտ է հնարավոր: ՍԱՊԾ-ն ներկայումս նախաձեռնել է փոփոխություններ իրավական ակտերում՝ այս չափաքանակները նվազեցնելու եւ առավելագույնս հսկողություն ապահովելու նպատակով:

Ծառայությունը վստահեցնում է, որ անհանգստանալու որեւէ պատճառ չկա: Մինչ այսօր կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ այս պահին շուկայում առկա լոլիկը չի կարող վնասել քաղաքացիների առողջությանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ