News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին անհրաժեշտ է ավելի լավ հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել եւ ինչպես պետք է կանխել նման դեպքերը: National Post-ում հրապարակված հոդվածում այս մասին գրել է բրիտանացի հայտնի մարդաբան Ջեֆրի Քլարֆիլդը:

Ցեղասպանության նախաբանը 1894-1896 թվականներին հարյուր հազարավոր հայ տղամարդկանց, կանանց ու երեխաների սպանությունն էր: Հոդվածի հեղինակն այս իրադարձությունները կոչում է փորձ 1915 թվականի դեպքերից առաջ:

Թուրքական ոչ մի կառավարություն երբեք չի խոստովանել, որ դա որոշակի էթնիկ խմբի ծրագրված ոչնչացում էր, նաեւ այն, որ հայ որբերին ստիպում էին մահմեդականություն ընդունել:

Սակայն 2012 թվականին թուրք պատմաբան Թաներ Աքչամը հրապարակեց «Երիտթուրքեր՝ մարդկության դեմ հանցագործություն. Հայոց ցեղասպանությունն ու էթնիկ զտումներն Օսմանյան կայսրությունում» գիրքը: Թուրքական արխիվներն ուսումնասիրելով՝ Աքչամը վերջնականապես ցույց տվեց, որ Հայոց ցեղասպանությունը կանխամտածված, ծրագրված եւ համակարգված էր կառավարության եւ զինված ուժերի կողմից:

«Թուրքիան երբեք ներողություն չի խնդրել: Եվ երբեք Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները չեն վերականգնվի, մինչեւ թուրքական կառավարությունը պաշտոնապես չասի ճշմարտությունն այն մասին, որ հայերը ցեղասպանություն են վերապրել, որը բազմաթիվ առումներով փորձ դարձավ Հոլոքոստից առաջ»,- գրել է հոդվածի հեղինակը:

Մենք պետք է հիշենք, որ 1939 թվականի օգոստոսի 22-ին, երբ Հիտլերը Լեհաստան ներխուժում եւ հրեաների ոչնչացում էր ծրագրում, իր ելույթներից մեկում ասել է. «Ի վերջո, ո՞վ է այսօր խոսում հայերի ջարդերի մասին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ