News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Այս տարեսկզբից Գերմանիայից 13 մարդու են արտաքսել, որոնք պոտենցիալ վտանգ են ներկայացնում հասարակությա անվտանգությանը: Այս մասին հաղորդել է DW-ն:

Frankfurter Allgemeine Sonntagszeitung-ի տվյալներով՝ Գերմանիայում, ընդհանուր առմամբ, 100 նման անձ կա, որոնց ավելի քան մեկ երրորդը Թուրքիայի քաղաքացիներ են, մեկ քառորդը՝ Հյուսիսային Աֆրիկայից, իսկ յուրաքանչյուր ութերորդը ռուսական քաղաքացիություն ունի: Վերջինների մեծ մասը չեչեններ են:

Հունվարին Գերմանիայի արդարադատության եւ ներքին գործերի նախարարները համաձայնեցրել են պոտենցիալ ահաբեկիչներին արտաքսման կալանքի ենթարկելու պարզեցված պայմանները: Դա արվել է Բեռլինի կենտրոնում սուրբծննդյան տոնավաճառի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որն իրականացրել էր Գերմանիայում քաղաքական ապաստան ստացած եւ մերժված Թունիսի քաղաքացին:

Ահաբեկչության հետաքննության ընթացքում պարզվել է, որ հանցագործը նախկինում եղել է ոստիկանների տեսադաշտում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ