News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամեն շաբաթ հեռախոսով շփվում է մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկի հետ, նրա հետ քննարկելով այդ թվում ռազմավարական հարցերը, գրում է New York Times թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Պարբերականի տվյալներով՝ նախագահի ու ձեռներեցի միջեւ վաղուց են մտերմիկ հարաբերություններ ձեւավորվել։ Մերդոկը աջակցում է Թրամփին դժվար պահերին ու կոչ է անում նրան կենտրոնանալ տնտեսական խնդիրների վրա։Նրանք աջակցում են իրար ու միասին  ռազմավարություն մշակում, գրում է պարբերականը

Մեդիամագնատը նույնիսկ զանգահարել էր Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերին, որպեսզի խրախուսի նրան այն բանից հետո, երբ նա քննադատության թիրախում էր հայտնվել ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին քիմիական զենքի կիրառման մեջ մեղադրելու ժամանակ ասելով, որ նույնիսկ Հիտլերը նման մակարդակի չէր իջել

New York Times-ը հավելում է, որ Մյորդոկին պատկանող New York Post –ը ու Fox News հեռուստաալիքը Թրամփին շահավետ կողմից են ներկայացնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ