News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահի թեկնածու, նախկին էկոնոմիկայի նախարար Էմանեուլ Մաքրոնը կիրակի առավոտյան քվեարկել է նախագահական ընտրությունների առաջին փուլում։ Նա եկել է Օ –դե – Ֆրանս շրջանի Լե- Տուկե համայնքի ընտրատեղամաս իր կնոջ՝ Բրիջիտի ուղեկցությամբ։ Մաքրոնը մյուս ընտրողների նման ստիպված է եղել հերթ կանգնել քվեաթերթիկը ստանալու համար, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Մաքրոնը խստաոճ կոստյումով էր, բաց գույնի վերնաշապիկով ու մուգ փողկապով, իսկ նրա կինը՝ երկնագույն վերարկուով ու նույն գույնի պուլովերով։

Ապրիլի 23-ի առավոտյան Ֆրանսիայում բացվել է ավելի քան 66 հազար ընտրատեղամաս, որտեղ կարող են քվեարկել մոտ 47 մլն ընտրողներ։ Նաեւ ընտրատեղամասեր են բացվել արտասահմանում, իսկ որոշ պետություններում քվեարկությունը նախօրեին է անցել։

Նոր նախագահի անունը ֆրանսիացիները կիմանան մայիսի 7-ից հետո, երբ կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Նախագահի պաշտոնի համար պայքարում են 11 թեկնածուներ։

 

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ