News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեւանի Ազատության հրապարակից այսօր՝ ապրիլի 23-ին, երեկոյան մեկնարկած ամենամյա ավանդական ջահերով երթին միացել է նաեւ Երեւանի քաղաքապետի ընտրություններին մասնակցող «Երկիր ծիրանի» կուսակցությունը՝ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ։

Ջահերով երթին կուսակցության ներկայացուցիչները մասնակցում են «Երկիր ծիրանի» գրությամբ շապիկներով:

NEWS.am-ի հարցին՝ արդյոք կուսակցությունը երթի ընթացքում նաեւ քարոզարշավ է իրականացնում, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց, որ ջահերով երթը քաղաքական բնույթի միջոցառում է եւ իրենք եւս այս երթին մասնակցում են՝ որպես քաղաքական ուժ:

«Մենք այսօր քարոզարշավ իրականացրել ենք, նաեւ հանդիպումներ ենք ունեցել հասարակության ներկայացուցիչների հետ: Մեր ծրագրային դրույթները ներառում է նաեւ գործընկերային հարաբերություններ տարբեր մասնագիտություններ ունեցող մարդկանց հետ եւ այսօր հենց այսպիսի հանդիպումներ ենք ունեցել»,- ասաց նա:

Նշենք, որ ջահերով երթին մասնակցում են նաեւ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ