News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ավելի քան մեկ դար Թուրքիան ժխտում է իր դերակատարումը Հայոց ցեղասպանության կազմակերպման գործում, այդ հերքումը բացատրելով ռազմական տրիբունալների փաստաթղթերի բացակայությամբ, գրում է The NewYork Times-ը։

 Կլար համալսարանից  թուրք պատմաբան Թաներ Ակչամը,  որը տասնամյակներ շարունակ հետազոտել է Ցեղասպանությունը, ամբողջ աշխարհից հավաքելով փաստաթղթեր ՝ հաստատելու համար պետության հանցակցությունը սպանություններին, վստահեցնում է, որ Երուսաղեմի հայկական պատրիարքարանում հայտնաբերել է դատարաններից ստացված հեռագրի բնօրինակը։ Ակչամը իր այդ հայտնագործությունը համարում է «երկրաշարժ», որը կփլի «վերջին աղյուսը ժխտման պատից»։

Այդ հեռագրի պատմությունը սկսվել էր 1915-ին Էրզրում քաղաքի աշխատակազմում, երբ բարձրաստիճան չինովնիկը կոդավորված գաղտնի հեռագիր է ուղարկել գործընկերոջը՝ խնդրելով ներկայացնել արեւելյան Անատոլիայում հայերի սպանությունների ու արտաքսման մանրամասները։

Ավելի ուշ հեռագրի վերծանված կրկնօրինակը օգնել է դատապարտել չինովնիկ Բեխաեդդին Շակիրին այն բանի համար, ինչը գիտնականները վաղուց են ընդունել, իսկ Թուրքիան շարունակում է ժխտել՝ Օսմանյան կայսրության առաջնորդների կողմից 1․5 մլն հայերի կազմակերպված սպանությունների համար։

Հետո փաստաթղթեր ու ցուցմունքների բնօրինակների մեծ մասն  անհետացել է, ստիպելով հետազոտողներին ապավինել պաշտոնական օսմանյան թերթերի հրապարակումներին։

Ակչամի խոսքով հույս կա, որ իր նոր հայտնագործությունն անհապաղ կփոխի իրավիճակը, հաշվի առնելով Թուրքիայի ժխտողական կարծրացած քաղաքականությունը՝ մանավանդ քաղաքական ցնցումների ժամանակաշրջանում, երբ երկրի նախագահը Էրդողանը ավելի արմատացած ազգայնականի է վերածվում։

«Ես՝ որպես թուրք, վստահ եմ, որ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը կարող են Թուրքիայում սահմանվել միայն այն դեպքում, եթե նա առերեսվի իր սեփական պատմությանը ու ընդունի պատմական սխալները»,- ասում է նա։ Նրա կարծիքով, Մերձավոր արեւելքում տիրող քաոսի հիմքում այն իրողությունն է, որ ոչ ոք չի ուզում առերեսվել իր պատմական սխալներին։ «Անցյալը Մերձավոր արեւելքում անցյալում չէ։ Ու դա է ամենամեծ խոչընդոտը խաղաղության ո ւ կայունության ճանապարհին»,- համարում է Ակչամը։

Նյու Յորքի Քաղաքային քոլեջում պատմության պրոֆեսոր ու Հայոց ցեղասպանության հարցերով փորձագետ Էրիկ Դ․ Վեյցը Թաներ Ակչամին անվանել է «Հայոց ցեղասպանության հարցերով Շերլոկ Հոլմս»։

Հենց այն, թե որտեղ է հեռագիրը եղել այս բոլորի տարիներին, ու ինչպես է Ակչամը գտել այն, ինքնին պատմություն է։ Ստամբուլի հայ առաջնորդները Անգլիա էին ուղարկել դատական փաստաղթերով 27  արկղ։  Հաշվետվությունները այնտեղ պահում էր եպիսկոպոսը, հետո դրանք ուղարկվել են Ֆրանսիա, իսկ հետո՝ Երուսաղեմ։ Այնտեղ դրանք մնացել են 30- ականներից, լինելով հսկայական արխիվի մի մասը, որը հիմնականում անհասանելի էր գիտնականների համար։ Ակչամը ասել է ,որ ինքը տարիներ շարունակ փորձել է ստանալ արխիվն ուսումնասիրելու թույլատվություն, բայց,ավաղ,ապարդյուն։

Դրա փոխարեն նա Նյու Յորքում գտել է Երուսաղեմի արխիվի լուսանկարված  տարբերակը, որը պահում էր Ցեղասպանությունը վերապրած արդեն հանգուցյալ հայ հոգեւորականի զարմիկը։

Կահիրեում ցեղասպանության հետազոտության ընթացքում 1940-ականներին հոգեւորական Կրիկոր Գերգերիանը հանդիպել էր օսմանյան նախկին դատավորի հետ, որը նախագահել էր հետպատերազմական բազմաթիվ տրիբունալներում։

Դատավորը նրան պատմել էր, որ փաստաթղթեր պարունակող տուփերից շատերը հայտնվել են Երուսաղեմում, դրա համար էլ Գերգերիանը ուղեւորվել էր այնտեղ ու լուսանկարել դրանք։

Հեռագիրը թուրքական բլանկի վրա էր գրված ու կոդավորված արաբական տառերով, քառանիշ թվերով, որոնք բառեր էին նշանակում։ Երբ Ակչամը համեմատել է այն Օսմանյան ներքին գործերի նախարարության այն ժամանակվա հայտնի կոդերի հետ, որոնք հայտնաբերվել են Ստամբուլի պաշտոնական արխիվում, նա գտել է համապատասխանություններ՝ բարձրացնելով հավանականությունը, որ հետպատերազմական փորձարկումներում օգտագործված հեռագրերից շատերը նույնպես մի օր հնարավոր կլինի վերծանել այդ նույն ճանապարհով։

Պատմաբանների համար դատավարությունները եղել են այդ տարիներին հրապարակված վկայությունների պատառիկներ, այդ թվում դիվանագետների, միսիոներների ու լրագրողների վկայություններ, որոնք այդ իրադարձությունների ականատեսն են եղել, որոնք արձանագրել են սպանությունների պատմական փաստն ու դրանք որակել ցեղասպանություն։

«Ես համարում եմ, որ ինչ ապացույց էլ ներկայացվի, նրանք ովքեր ժխտում են, կշարունակեն ժխտել»,- ասել էր Բեդրոս Տեր- ՄԱթոսյանը, Նեբրասկայի համալսարանի պատմաբանը։

Շակիրը, օսմանյան չինովնիկը, որը գրել էր Ակչամի հայտնաբերած հեռագիրը, արդեն փախել էր երկրից, երբ ռազմական տրիբունալը հեռակա նրան դատապարտել էր մահապատժի։

Մի քանի տարի անց Բեռլինի փողոցներում նրան սպանել էին երկու հայեր, որոնք The New York Times –ի հոդվածում նկարագրված էին, որպես «նիհար, ցածրահասակ, թխամաշկ մարդիկ»։

Միացյալ Նահանգները այդ իրադարձությունը ցեղասպանություն չի գնահատում՝  վախենալով Թուրքիայի օտարացումից, որը ՆԱՏՕ-ում նրա դաշնակիցն է, նաեւ գործընկերը՝ ահաբեկչության դեմ պայքարում։ Նախկին նախագահ Բարաք Օբաման օգտագործել է ցեղասպանություն տերմինը երբ նախագահի թեկնածու էր, բայց զերծ է մնացել դրանից, լինելով նախագահ։

Այս տարի կոնգրեսի տասնյակ առաջնորդներ ստորագրել են նամակ՝ նախագահ Թրամփին կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Սակայն դա քիչ հավանական է, հատկապես այն բանից հետո, երբ Թրամփը վերջերս շնորհավորեց Էրդողանին հանրաքվեում տարած հաղթանակի կապակցությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ