News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենի նախընտրական շտաբի ղեկավար Դավիդ Ռաշլինը հայտարարել է նոր նախընտրական արշավի մեկնարկի մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նա նշել է, որ շտաբը մտադիր է նոր ընտրողների ներգրավել: Ռաշլինի խոսքով՝ Մարին Լը Պենը պետական գործիչ է, ով ունակ է երկխոսություն վարել միջազգային առաջնորդների հետ, այն դեպքում, երբ էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը հրաժարվում է շատերի հետ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի հետ քննարկումներից:

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են դուրս եկել Էմանուել Մակրոնն ու Մարին Լը Պենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ