News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Հայաստանի զարգացման իրական հիմքը, հենասյունը, որը կարող է ապահովել երկրի մրցունակության առաջընթացը, բնական ռեսուրսներն են: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում նշել է  ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ բնական ռեսուրսը միայն առանձին վերցրած հողը, ջուրը, անտառը, մթնոլորտը, կենդանական ու բուսական աշխարհը չեն, դրանք նախ ամբողջության եւ երկրորդը մարդու ինժեներական մտածողության մեջ են։

Հարցին, թե ինքն իրեն տեսնում է էկոնոմիկայի՞, թե՞ բնապահպանության նախարարի պաշտոնում, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ էկոլոգիան ամենամեծ էկոնոմիկան է. «Եթե բնական ռեսուրսների միջոցով կառուցենք մեր տնտեսությունը՝ հիմնվելով 3 սկզբունքների վրա՝ վերականգնվող, չվերականգնվող եւ շրջակա  միջավայրը պատշաճ վիճակով պահպանելու տեսակետից, համոզված եմ՝ մեր տնտեսությունը կտրուկ առաջընթաց կունենա՝ երկրում ավելի բարձր տնտեսական աճ ու կայուն զարգացում ապահովելով»:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ՀՅԴ հնարավոր կոալիցիային, Մինասյանը նշեց, որ բանակցությունները վերջնական փուլում են, առաջիկայում հանդես կգան երկու կողմն էլ ու արդեն ամեն ինչ հստակ կլինի։ Անդրադառնալով քննարկումների երկարաձգվելուն՝ նա ասաց, որ անցյալ տարվա փետրվարին ստորագրված համաձայնագիրն անժամկետ էր, եւ դրանով ամրագրված բարեփոխումներում ներկայումս միայն որոշ  ճշգրտումներ են տեղի ունենում, քանի որ նկատի ունենալով իրադրությունն ընտրություններից հետո, ինչպես նաեւ նոր ձեռքբերումները լայն թափով առաջ տանելը, նոր ձեւակերպման խնդիր կա։

Մինասյանը չի կարծում, թե նախարարական պորտֆելների կամ քվոտայի որեւէ փոփոխություն կլինի, քանի որ նախկինում էլ նման բան չի եղել։ ՀՀ բնապահպանության նախարարի խոսքով, միավորվելով ի վերջո մենք պետք է ստանալ բարեփոխումներն առաջ տանող ավելի հզոր միավոր, այլ ոչ թե ներքին վերաբաժանման խնդիր դնել, որովհետև անկախ նրանից թե քանի պորտֆել ում է տրվելու, պատասխանատվությունը կրում ես ողջ քաղաքականության եւ իրավիճակի համար։ 

«ՀՀԿ-ն նախկինում էլ էր միայնակ կարողանում խորհրդարանում մեծամասնություն ապահովել, եւ խնդիրը միայն թվաբանության մեջ չէ, այն ավել շատ քաղաքական, խորքային է ու կարեւորը բարեփոխումներն ազգային հենքի վրա տեղափոխելու հարցն է, ինչը հաջողությամբ կարող է նոր, ավելի լայն թափ ստանալ համագործակցության շրջանակներում»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ նախատեսված կարգով նոր խորհրդարանի առաջին նիստը, հստակ կլինի ամեն ինչ։

Հարցին, թե արդյոք ինքը գործադիրում պետք է շարունակի աշխատանքը, թե օրենսդիրում, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ բնապահպանությունն այն ոլորտն է, որը պետք է դառնա երկրի կայուն զարգացման հենասյունային կայուն զարգացման կետերից մեկը։ Այդ տեսակետից նա համարում է, որ գործադիրում իր գտնվելը շատ ավելի օգտակար կարող է լինել երկրի համար՝ չնայած որ շատ է կարոտում խորհրդարանը։

Պատասխանելով այն հարցին, թե ինչն էր պատճառը, որ ՀՅԴ-ն չմասնակցեց ավագանու ընտրություններն, միթե այն էր, որ խորհրդարական ընտրություններին բավականին ձայն չհավաքեց, նա ասել է, որ հենց վերոնշյալ հիմնավորումն էլ նկատի էր առնված։ Պատճառը հավաքած քիչ ձեյների պատճառով Երեւանի կառույցին նոր փորձության չտանելու ցանկությունն էր։

ՀՅԴ-ն կաջակցի այն ծրագրերին, որոնք ապահովելու են նաեւ մայրաքաղաք Երեւանի զարգացումը։  Իսկ թե կոնկրետ ում կաջակցի ՀՅԴ-ն, այդ մասին լրացուցիչ հայտարարություն կլինի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ