News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ժամանակն է, որ Հայաստանի Հանրապետությունը հանի իր ստորագրությունը հայ-թուրքական արձանագրությունների տակից: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ պատգամավոր, «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ հավելելով, որ թեեւ այդ արձանագրություններն ԱԺ-ում չեն, սակայն ստորագրությունը շարունակում է մնալ եւ բացի այդ մենք պետք է իրավունքի ուժով ճանաչենք մեր պահանջատիրությունը:

Նա նշեց, որ դրա վերաբերյալ ներկայացրել է 3 օրինագիծ. «Առաջինը վերաբերում է Թուրքիայի կողմից մեր հայրենիքի, հայրենի բնօրրանի տարածքների բռնազավթման դատապարտմանը: Երկրորդը վերաբերում է քեմալա-բոլշեւիկյան գործարքին, որով մեր հայրենի տարածքները ուղղակի նվիրաբերվել են Թուրքիային, եւ դա այդ գործարքի ապօրինությանն է վերաբերվում: Երրորդը վերաբերվում է բնիկ ժողովուրդների իրավունքներին: Մենք հայերս բնիկ ժողովուրդն ենք այդ տարածքի, տարածքը մեզ է պատկանում, տարածքը դա երկիր ծիրանին է, հայկական բարձրավանդակը իր հարակից տարածքներով»:

Փոստանջյանի խոսքով, այսօր մենք այլեւս չպետք է սգանք, ընդհակառակը, պետք է մեր պահանջները ներկայացնենք եւ մեր իրավունքները ճանաչենք. «Մենք վերածնվել ենք այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ 102 տարի առաջ մեր ազգի հետ, իմ պապերի, իմ տատերի հետ: Նրանք փրկվեցին եւ այսօր տվեցին ծնունդ: Եվ մենք ծնունդը շարունակելու ենք, մենք վերածնունդը շարունակելու ենք, բայց սգալ ու պետություններից պահանջել Ցեղասպանության ճանաչում դա արդյունավետ չէ: Մենք պետք է պահանջենք ճանաչել մեր իրավունքները եւ հատուցում տալ պատճառված վնասների համար: Դրանք եւ նյութական են,  եւ բարոյական են, եւ տարածքային են: Սա պետք է լինի մեր պետական քաղաքականության եւ արտաքին դիվանագիտության բաղկացուցիչ մասը: Մենք այլեւս չպետք է լռենք, չնայած այս 25 տարիների ընթացքում միայն լռել ենք եւ սգացել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Ամենաշատ