WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտնել է, որ գիտի Հայոց ցեղասպանության մասին ու ուսումնասիրել է այդ հարցով փաստերը։
«Հայոց ցեղասպանության ժամանակ սպանվել է մինչեւ 1․5 մլն մարդ։ Ես այդ մասին գիտեմ , ես հետաքննություն եմ իրականացրել, իսկ Թուրքիան փորձում է քողարկել ճշմարտությունը»,- գրել է Ասանժը իր թվիթերյան միկրոբլոգում։
Նա նաեւ հրապարակել է հղում Հայոց ցեղասպանության մասին նյութերի արխիվին։