Լոս Անջելեսի հազարավոր հայեր մասնակցում են դեպի թուրքական հյուպատոսարան երթին՝ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ։
Fox11-ի փոխանցմամբ, Լոս Անջելեսում ծրագրված է երկու երթ։ Դրանցից մեկը, որը կազմակերպել է «Միասնական երիտասարդ հայեր» կազմակերպությունը, արդեն սկսվել է։ Նշենք, որ երթին մասնակցելու է նաեւ ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը։
Երկրորդ երթը, որը կազմակերպել է Հայոց ցեղասպանության հարցերով կոմիտեն, պետք է սկսվի տեղական ժամանակով կեսօրին մոտ։ Մասնակիցները մտադիր են երթով հասնել մինչեւ Թուրքիայի հյուպատոսարանի շենք։
Նշում են, որ անցած տարի երթին մոտ 60 000 մարդ է մասնակցել։