News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները ժողովրդի կամքի զանգվածային խեղաթյուրում էին: Այս մասին հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ Սահմանադրական դատարանում ապրիլի 2-ին կայացած ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին Կոնգրես-ՀԺԿ դաշինքի հայցի քննության ժամանակ:

«Ինձ մոտ դեժավյուի տպավորություն է, քանի որ նախկինում արդեն ՀԱԿ-ի հայցը ներկայացրել եմ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին: Ամեն անգամ ընտրությունները կեղծվում են, դրանք բողոքարկվում են, իսկ ՍԴ-ն գտնում է, որ խախտումներ չեն եղել»,- հայտարարեց Զուրաբյանը:

Այստեղ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ընդհատեց Զուրաբյանին՝ նկատելով, որ օրենքն արգելում է քաղաքական բնույթի հայտարարությունները. «Փորձեք հիմնավորել ՍԴ դիմելու պատճառները, այլ հանդես չգալ քաղաքական հայտարարություններով»:

Ի պատասխան՝ Զուրաբյանը պնդեց, որ իր խոսքերն ուղղակիորեն վերաբերում են ստեղծված իրավիճակին, եւ խնդիրն ավելի լայն է, քան ապրիլի 2-ի ընտրությունները: Այդպես է եղել բոլոր նախորդ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններից հետո, շարունակեց Զուրաբյանը: Նա նշեց, որ ժողովրդական բողոքն արտահայտվում է բազմահազարանով ցույցերով եւ հիշեցրեց 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունները. «Ժողովրդի մեջ խորը անվստահություն է ձեւավորվել»,- արձանագրեց Զուրաբյանը:

Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 2-ի ընտրությունները նա համարեց զանգվածային կեղծարարություն, որի մեղավորն իշխող Հանրապետական կուսակցությունն է: Ընդ որում՝ գործի են դրվել վարչական լծակները, օլիգարխները, բանակն ու քրեական տարրերը՝ ընտրողների վրա ճնշում գործադրելու համար: Նրա խոսքով՝ ընտրակաշառքը միջինը կազմել է 10 հազար դրամ, եւ զանգվածային խախտումները ՀՀԿ-ին թույլ են տվել վերահսկել քվեարկության գործընթացը:

Նրա խոսքով՝ տեղամասերում դրված տեսախցիկները «հանկարծ» դադարել են աշխատել, ի հայտ են եկել ինտերնետի հետ կապված խնդիրներ:

Պարզվել է, որ առանց տեսախցիկների տեղամասերում ՀՀԿ-ն ավելի քիչ ձայներ է ստացել, քան տեսախցիկներով տեղամասերում: Տարբերությունը կազմել է 9%:

Զուրաբյանը նաեւ նշեց դպրոցների տնօրենների, ինչպես նաեւ «ՍԱՍ» սուպերմարկետի հետ կապված սկանդալային միջադեպերի մասին: Նրա խոսքով՝ առաջին դեպքում իրավապահ մարմինները չեն արձագանքել, իսկ երկրորդի մասով պետք է լինի ԿԸՀ արձագանքը, քանի որ ձայնագրությունը ցույց է տալիս, որ սուպերմարկետի տիրոջ օգտին տրված ձայները ճնշման արդյունքում են եղել:

Զուրաբյանը նաեւ միջնորդություն ներկայացրեց հատուկ հանձնաժողով ստեղծելու մասին, որը պետք է ուսումնասիրի խախտումների մասին ներկայացված 1500 տեսանյութերը: «Ավելի լավ ապացույց չեք գտնի: Եվ այս ամենը տեղի է ունեցել մեր աչքի առջեւ»,- նշեց Լեւոն Զուրաբյանը:

Նրա տարակուսանքն է հարուցում այն, որ չնայած բնակչության արտագաղթի մասին պաշտոնական տվյալներին՝ ընտրողների թիվն ավելացել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ