News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Արգենտինայի մայրաքաղաք Բույենոս Այրեսում հայ ներգաղթյալների հարյուավոր սերունդներ նշել են հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը, հաղորդում է TERRA-ն։ Միջոցառումը սկսվել է Արգենտինայի մայրաքաղաքում գտնվող հայկական եկեղեցում կրոնական արարողությամբ, որին մասնակցել է երկրի փոխնախագահ Գաբրիելա Միչետին։ Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ ցեղասպանության հետեւանքով «ավելի քան 1,5 մլն հայ է զոհվել»։ 

Արգենտինայի հայ համայնքը ամենաազդեցիկ հայ համայնքներից է աշխարհում՝ ամենաազդեցիկը Լատինական Ամերիկայում ու երրորդն աշխարհում, նշել է Միչետին՝ հավելելով, որ Արգենտինան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2007 թվականին։

Փոխնախագահը հստակեցրել է, որ ճանաչումից հետո ապրիլի 24-ը համարվում է «ժողովուրդների նկատմամբ գործողությունների ու հանդուրժողականության օր»՝ ընգծելով, որ մշակութային տարատեսակությունը հարստացնում է երկիրը։

Հայկական կենտրոնի ու օտարերկրյա համայնքների դաշնության նախագահ Խուան Սարաֆյանը Efe-ի հետ հարցազրույցում ասել է, որ երկրում բնակվում են 150 000 հայեր ու նրանց սերունդներ, որոնց ընդունել են «բաց գրկով»։ Մեծամասնությունն ապրում է Բուեյնոս Այրեսում, Կորդովա նահանգում, Ռոսարիո քաղաքում եւ Մար դել Պլատա քաղաքում՝ երկրի արեւելքում։

«Ակնհայտ է, որ գերտերություններն անտեսում են ցեղասպանության փաստը տնտեսական պատճառներով», - նշել է նա։

Կրոնական արարողությունից հետո երթ է տեղի ունեցել դեպի Թուրքիայի դեսպանատուն, որտեղ հայերի հարյուրավոր սերունդներ Թուրքիայից ու համաշխարհային հանրությունից պահանջել են ճանաչել Ցեղասպանությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ