Բարսելոնայում ոստիկանությունն իսլամական զինյալների դեմ գործողության շրջանակում 8 մարդ է ձերբակալվել: Ըստ Reuters-ի՝ բոլորը Մարոկկոյից են, 21-39 տարեկան:
Գործողությունն իրականացվել է բելգիական ոստիկանության հետ համատեղ:
Այն ութ ամիս տեւած հետաքննության մաս է կազմում, որի ընթացքում ոստիկանությունը հետեւել է Բարսելոնայի շրջաններում մեկում իսլամական զինյալների եւ կազմակերպված հանցավոր խմբի հետ կապված անձանց: