News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Չնայած մեր երկրների միջեւ առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակին՝ տնտեսական համագործակցության ոլորտում դեռ շատ անելիքներ կան, քանի որ առկա է մեծ ներուժ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հնդկաստանի փոխնախագահ Մ. Համիդ Անսարիի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախ կայացել է Կարեն Կարապետյանի եւ Համիդ Անսարիի առանձնազրույցը, որից հետո բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով:

Ողջունելով Հնդկաստանի փոխնախագահի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան՝ վարչապետը վստահություն է հայտնել, որ այն  նոր լիցք կհաղորդի երկկողմ տնտեսական համագործակցությանն ու զարգացմանը: «Մեր ժողովուրդների հարաբերություններն ունեն հարուստ պատմություն: Այսօր էլ հայ-հնդկական քաղաքական հարաբերու¬թյուն¬ներին հատուկ են բարձր մակարդակի փոխըմբռնումն ու վստահությունը: Այս տարի նշում ենք Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակը: Չնայած մեր երկրների միջեւ առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակին՝ տնտեսական համագործակցության ոլորտում դեռ  շատ անելիքներ կան, քանի որ առկա է մեծ ներուժ»,- նշել է Կարեն Կարապետյանը:

Տնտեսական ոլորտում համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կառավարության ղեկավարն առաջարկել է թիրախավորել երկու բնագավառ՝ տեխնոլոգիաների փոխանցում եւ գյուղատնտեսություն, միաժամանակ, անհրաժեշտ համարելով շարունակել համագործակցությունը մյուս բոլոր ներուժ ունեցող ոլորտներում: Վարչապետի խոսքով, տեխնոլոգիաների փոխանցման ոլորտում առավել սերտ կարելի է համագործակցել տեղեկատվական տեխնոլոգիաների, դեղագործության, առողջապահության եւ մեքենաշինության ուղղություններով: Գործադիրի ղեկավարը հավելել է, որ ՏՏ ոլորտում երկու երկրներն ունեն հաջողված ու օրինակելի համագործակցություն՝ ի դեմս Հայ-հնդկական տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնի: Վարչապետի դիտարկմամբ, այն  մեծ ներուժ ունի որպես բիզնես ծրագիր, եւ դրա հետագա շահագործմանն ու արդիականացմանը պետք է մոտենալ այդ տեսանկյունից:

Կարեն Կարապետյանը կարեւորել է առողջապահության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը եւ շնորհակալություն հայտնել հնդկական կողմին հեռաբժշկության ցանցի ստեղծման համար տրամադրած օժանդակության կապակցությամբ: «Մենք պատրաստ ենք ապահովել անհրաժեշտ նպաստավոր պայմաններ հնդկական ընկերությունների համար Հայաստանում գործունեություն ծավալելու նպատակով: Այս համատեքստում կցանկանայի նշել Իրանի հետ սահմանին  Սյունիքի ազատ տնտեսական գոտին, որը կգործի արդեն աշնանը: Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին եւ ԵՄ հետ GSP+ առեւտրային ռեժիմն անարգելք մուտք կապահովեն այդ շուկաներ: Առաջարկում ենք դիտարկել նաեւ  հնդկական ընկերությունների ներգրավվումը Հայաստանում գործող ոսկերչական, ակնագործական եւ ժամագործական «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում»,- նշել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ գյուղատնտեսությունը նույնպես մեծ ներուժ ունեցող ոլորտ է ու Հայաստանը շահագրգռված է զարգացնել համագործակցությունը: Այդ առումով, վարչապետը կարեւորել է մատչելի պայմաններով հնդկական արտադրության գյուղատնտեսական տեխնիկայի Հայաստան ներկրման եւ մեքենատրակտորային կայանների ստեղծման հնարավորությունը: 

Հեռանկարային է համարվել նաեւ սերմնաբուծության բնագավառում համագործակցության զարգացումը: Տնտեսական կապերի ամրապնդման տեսանկյունից կառավարության ղեկավարը կարեւորել է «Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցք» ծրագիրը, որի հիմնադիրներից է նաեւ Հնդկաստանը եւ ավելացրել, որ դրա շրջանակում ՀՀ-ն նախաձեռնել է նախագիծ, որը  թույլ կտա Հնդկաստանից Հայաստանի տարածքով տարանցմամբ դեպի ՌԴ եւ Եվրոպական երկրներ ու հակառակ ուղղությամբ արագ եւ մատչելի գներով իրականացնել մուլտիմոդալ փոխադրումներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման…
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի վարկը՝ ուղղված բարեփոխումներին
ԶՔԳ-ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ամենաշատ