News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Beeline-ը եւ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամը հայտարարում են մարզային երաժշտական դպրոցներում վարպետության դասերի անցկացման մասին: 

Այս համերգային ծրագրի շրջանակում մարզային երաժշտական դպրոցների սաների համար կազմակերպվել են բազմաթիվ համերգներ եւ վարպետության դասեր: Մասնավորապես, Վանաձորում բացված երաժշտական դասարանի երեխաների համար վարպետության դասերով հանդես եկավ եռյակի ջութակահար Կարեն Քոչարյանը:

«Beeline-ի աջակցության շնորհիվ մեզ հաջողվում է շարունակել եւ իրագործել նախատեսված բոլոր ծրագրերը, ինչը հնարավորություն է տալիս ապագային նայել լավատեսորեն: Կարեւորն այն է, որ մեզ մոտ կամաց-կամաց ստացվում է կառուցել այն, ինչի համար ստեղծվել է հիմնադրամը, այն է` նպատակային կերպով աջակցել տաղանդավոր երեխաներին, ովքեր մեզ ուրախացնում են իրենց ձեռքբերումներով, կատարելագործվելու եւ երաժշտության աշխարհն ըմբռնելու մեծ ցանկությամբ», - նշեց եռյակի ջութակահար Կարեն Քոչարյանը:

«Beeline-ի սոցիալական ծրագրերի հիմնական նպատակն է դարձնել կյանքն ավելի լավը։ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամի հետ համագործակցությունն այս կարգախոսի իրականացման վառ օրինակներից մեկն է։ Երաժշտական դպրոցների սաները ձեռք են բերում փորձ եւ գիտելիքներ, իսկ ամենատաղանդաշատ երեխաները՝ կրթաթոշակներ։ Ուրախ ենք, որ մեր օգնությամբ կնպաստենք իրականացնել այս երեխաների երազանքները՝ այն է դառնալ ճանաչված երաժիշտներ», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հիշեցնենք, որ «Դասական երաժշտության զարգացման» հիմնադրամը ստեղծվել է Ա. Խաչատրյանի անվան եռյակի երաժիշտների կողմից 2010թ.-ին։ Հիմնադրամի հիմնական գործունեությունն ուղղված է կրթական եւ բարեգործական ծրագրերի իրականացմանը դասական երաժշտության ոլորտում: Beeline-ը հանդիսանում է Հիմնադրամի մշտական գործընկերը 2011թ–ից ի վեր։ 2014 թ. ընթացքում համագործակցության շրջանակում իրականացվել է 70 համերգ եւ 25 վարպետության դաս՝ ուղված դասական երաժշտության տարածմանն  ինչպես  Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Եռյակի համերգներին այցելել են ավելի քան 15.000 հանդիսատես, իսկ վարպետության դասերին՝ երաժշտական դպրոցների եւ բուհերի 150-ից ավել աշակերտ եւ ուսանող։

Խաչատուրյանի անվան եռյակը հիմնադրվել է 1999 թ-ին որպես «Արսիկա»: Մասնակցել է Լոզանում «Schubertiade», Կոստա-Ռիկայում «Festival de las Artes», Մեքսիկայում «Festival International Cervantino» փառատոներին: 2015 թ.-ի ընթացքում տվել են շուրջ 70 համերգ Հայաստանում  եւ արտասահմանում` Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, Լատվիայում, Ռուսաստանում: 2006 թ-ից եռյակը հանդես է գալիս հետեւյալ կազմով` Արմինե Գրիգորյան-դաշնամուր, Կարեն Շահգալդյան-ջութակ, Կարեն Քոչարյան-թավջութակ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ