News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Աշխարհի ամենագեր կին համարվող եգիպտացի Էման Աբդ էլ-Աթիի քույրը հայտարարել է, որ հնդակական հիվանդանոցի բժիշկները ստել են, երբ ասել են, թե վիրահատությունից հետո Էմանը քաշ է գցել, հաղորդում է  BBC-ն։

500 կգ կշռող Էման Աբդ էլ-Աթին երկու ամիս առաջ բարդ վիրահատություն է տարել Մումբայիի Սայֆի հիվանդանոցում։ Անցյալ շաբաթ բժիշկները հայտնել են, որ կինը մոտ 328 կգ քաշ է գցել։

Սակայն Շայմա Սելիմը վստահեցնում է, որ դա ճիշտ չէ, եւ որ նրա քույրը գտնվում է վատ վիճակում եւ հնարավոր է կաթված է տարել։ Բժիշկները հերքում են մեղադրանքները։

Սկանդալը բարձրացել է երկուշաբթի օրը, երբ Շայմա Սելիմը սոցկայքերում տեսագրություն է տեղադրել, որտեղ ասում է, թե իր քույրը նախկինի պես չի կարող ոչ խոսել, ոչ շարժվել եւ այնքան չի նիհարել, որքան վստահեցնում են բժիշկները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ