News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Քարտուղարի միջազգային օրը կամ ավելի պաշտոնական տարբերակով ՝ Պրոֆեսիոնալ ադմինստրատիվ աշխատողների օրը ԱՄՆ-ում սկսել են նշել 1952-ին, նյույորքցի հրապարակախոս Հարի Քլեմֆուսի ջանքերով։ Ավանդաբար այդ օրը անցնում է Ադմինիստրատիվ աշխատողների շաբաթվա շրջանակում, որը նույնպես ԱՄՆ-ում ավանդական է դարձել։ Տոնը նշվում է ամեն տարի ապրիլի վերջին շաբաթվա չորեքշաբթի օրը։ Այս պրոֆեսիոնալ տոնի հովանավորն է եղել Քարտուղարների ազգային ասոցիացիան՝ որոշ կորպորացիաների աջակցությամբ, հայտնում է Calend–ը։

Հիմա այդ տոնը նշում են ոչ միայն քարտուղարները, այլեւ բոլոր գրասենյակային աշխատողները՝ տնօրենների օգնականները, օֆիս- մենեջերները, օգնականները, ռեֆերենտները, սփիչ ռայթերները։ Նաեւ գործավարները, որոնք օգնում են ֆիրմաների նախագահներին ու ղեկավարներին։ Ի դեպ, որոշ գնահատականներով, այս մասնագիտությունը աշխարհի հինգ ամենապահանջված մասնագիտություններից մեկն է։ Եվ հիմա ադմինիստրատիվ աշխատողները ոչ միայն քարտուղարներն են, որոնց պարտականություններից է հեռախոսազանգերին պատասխանելը ու ղեկավարի աշխատանքային գրաֆիկը պլանավորելը, այլեւ բարձր որակավորում ու փորձ ունեցող մասնագետները, որոնցից մեծամասամբ կախված է բիզնեսի հաջողությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ