News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Կես ժամ ընդմիջումից հետո ՀՀ Սահմանադրական դատարանը շարունակել է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի հայցի քննարկումը՝ ապրիլի 2-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքների վերաբերյալ։

Լսելով դաշինքի իրավաբան Տիգրան Եգորյանին՝ դատարանն անցել է մտքերի փոխանակությանը։

Պատասխանողը՝ ԿԸՀ ղեկավար Տիգրան Մուկուչյանը, հայցորդին խնդրել է փաստեր ներկայացնել քարոզարշավ իրականացնելիս ծառայողական պարտականությունները կատարելու վերաբերյալ։ Ի պատասխան՝ իրավաբան Տիգրան Եգորյանը հիշեցրել է նախընտրական քարոզարշավին վարչապետ Կարեն Կարապետյանի, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի,  Արդարադատության նախարարի, Երեւանի քաղաքապետի ակտիվ մասնակցությունը։ Իրավաբանի պատասխանը չբավարարեց Տիգրան Մուկուչյանին, եւ նա կրկնեց իր հարցը։ Այդ ժամանակ Եգորյանը հիշեցրեց, որ մարտի 6-ին «Դինամո» մարզասրահում ելույթ են ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը։ Հետո Եգորյանն ընտրողների հետ մի քանի հանդիպումներ է թվարկել։ «Իմ հարցը մի փոքր այլ է։Ես խնդրում եմ փաստեր նշել, երբ աշխատանքային պարտականությունները կատարելիս քարոզարշավ է տեղի ունեցել», - հայտարարել է Մուկուչյանը։

«Ինձ համար հարցը պարզ է։ Նկատի ունեք քարոզարշավի իրականացում աշխատանքային օրվա ավարտի՞ն, թե դրանից հետո»,-նշել է Եգորյանը՝ այդպես էլ փաստեր չբերելով։

Հետո Մուկուչյանը պահանջեց նշել, թե համաձայն օրենսդրության որ կետի պաշտոնական անձինք պետք է քարոզարշավի ընթացքում արձակուրդ գնային։ Եգորյանն ասել է, որ այդ հարցի պատասխանն ավելի ուշ կտրվի։

Ավելի ուշ Մուկուչյանը հարց տվեց դաշինքի հայտարարության մեջ առկա դպրոցների վերաբերյալ։ Ի պատասխան՝ Եգորյանն ասել է, թե տվյալներն այնպիսին են, ինչպիսին կան։ «Եթե կարող եք դրանք հերքել, ասեք»,-հայտարարել է Եգորյանը։

Հայցորդի պատասխանների զգալի մասը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ուղեկցում էր մեկնաբանությամբ. «Ես չստացա իմ հարցի պատասխանը»։

Իր հերթին, Տիգրան Եգորյանը նկատեց, որ որոշ հարցերում իմաստ չի տեսնում։ «Խնդրում եմ հարցեր տալ, որոնց պատասխանների անհրաժեշտությունը կա»,-նշել է Եգորյանը։ Դրա հետ կապված՝ Սահմանադրական դատարանի ղեկավար Գագիկ Հարությունյանը իրավաբանին խնդրել է կամ պատասխանել, կամ հրաժարվել պատասխանելուց, բայց չմեկնաբանել։ «Ինձ զարմացնում է, որ ինձ հարցեր են տալիս, որոնց պատասխանները հայտնի են բոլորին։ Ցանկանում եմ հասկանալ՝ դրանք ինչո՞վ կօգնեն պարզաբանումներին»,-ասել է Եգորյանը։

Իր կարծիքն է հայտնել ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը. «Պարոն Մուկուչյանը հարցերի տեսքով իր կարծիքն է հնչեցնում։ Նա մի ամբողջ հատված ներկայացրեց, որը կարող էր ներկայացնել իր ելույթի ընթացքում։ Դա անթույլատրելի է»։

Տարվելով հարցերով՝ Տիգրան Մուկուչյանը հետաքրքրվեց հայցորդից, թե արդյոք ճշմարի՞տ է «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հնչեցված կարծիքը՝ այլ անձանց փոխարեն հարյուրավոր քվեարկությունների մասին։ Այդ պահին միջամտել է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը՝ հիշեցնելով, որ դատարան նման փաստ չի ներկայացվել։ «Իսկ հարցազրո՞ւյցը»,-փորձել է առարկել Տիգրան Մուկուչյանը։ «Դա նշանակություն չունի։ Մենք այստեղ կարող ենք քննարկել միայն գործի նյութերը։ Մենք չենք կարող քննարկել, թե որտեղ ինչ է տեղի ունենում»,-ասել է Հարությունյանը։

«Դատարանի անդամները եւս հոգնել են վիճաբանություններից», - ասել է Գագիկ Հարությունյանն ու կես ժամ ընդմիջում հայտարարել։

Ընդմիջումից հետո Գագիկ Հարությունյանը՝ խոսելով Տիգրան Եգորյանի կողմից հնչեցված միջնորդության մասին՝ որոշ լրացուցիչ նյութեր գործին կցելու հետ կապված, վճռել է, որ կողմերը գիշերվա ընթացքում ծանոթանան դրանց հետ, որպեսզի պատասխանող կողմին չզրկեն կարծիք հայտնելուց ու հարցեր տալուց, վաղը վերադառնալ գործի նյութերի քննարկմանն ու դեռ շարունակել մտքերի փոխանակությունը»:

Քանի որ Տիգրան Մուկուչյանի հարցերը ստացվել են հիմնականում հայցորդին ու դատարանին անհասականալի «Արդյոք դուք խախտում ե՞ք համարում» արտահայտությամբ, Գագիկ Հարությունյանը ստիպված եղավ հիշեցնել, որ հայցորդի կողմը ներկայացված փաստերը խախտում է համարում եւ կրկին հարցնելու կարիք չկա։ «Ձեր նպատակն է ապացուցել, որ դա խախտում չէ»,-հիշեցրել է ՍԴ ղեկավարը։

Ավելի ուշ պարզվեց, որ համաձայն գործի նյութերի, միեւնույն  մարդը միեւնույն ժամանակ գտնվել են միմյանցից 120 կմ հեռավորությամբ ընտրատեղամասերում։ «Քանի որ տելեպորտացիան բացառված է, ինչպե՞ս է ճամփորդել տիկինը», - հարցադրել է Մուկուչյանը։ «Գերհնչյունային ավտոմեքենայով»,-իրեն չի կորցրել Տիգրան Եգորյանը։

ԿԸՀ ղեկավարից էստաֆետն ընդունած հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը հետաքրքրվել է՝ արդյոք դաշինքում մտադի՞ր էին ընտրությունների ընթացքին հետեւել տեսախցիկներով առանձին շտաբում։ Ի պատասխան դաշինքի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը հիշեցրել է, որ ՀԱԿ-ն ընտրատեղամասերում տեսախցիկների առկայությունը համարում էր հասարակական վերահսկողության կարեւոր գործոն։ Դա չստացվեց, քանի որ համացանցի հետ խնդիրներ եղան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ