News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը շահագրգռված է այն բանում, որ Աֆղանստանը հաղթահարի անկայունության շրջանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ բացելով Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Կարզայի հետ հանդիպումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ռուսաստանն անկեղծորեն շահագրգռված է այն բանում, որ մեզ բարեկամ երկիրը հաղթահարի անկայության շրջանն ու կենտրոնանա իր ժողովրդի բարգավաճման վրա», — ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ ռուսական կողմն աջակցություն է ցուցաբերում «ազգային երկխոսությանը»։ «Եւ մենք պատրաստ ենք օգտագործել ցանկացած ձեւաչափեր այն բանի համար, որպեսզի ապահովեք այդ գործընթացին արտաքին խաղացողների աջակցությունը»,-հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ