News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հյուսիսային Կարոլինա նահանգի Սենֆորդ քաղաքի բնակչին չի ճանաչել սեփական շունը, երբ նա հինգ շաբաթվա բացակայությունից հետո տուն է վերադարձել սաստիկ նիհարած։ Շեյն Գոդրին այդ հինգ շաբաթը հիվանդանոցում է եղել, հայտնում է Lenta –ը։

Հիվանդանոցում տղամարդը հայտնվել էր սուր շնչառական ինֆեկցիայի բարդացումների պատճառով, շատ ծանր վիճակում։ ՀԻվանդության ու բուժման ընթացքում նա ավելի քան 22 կգ-ով նիհարել էր։

Երբ ամերիկացին տուն է վերադարձել՝ Վիլլի անունով շունը սկսել է հաչել նրա վրա, հետո հոտոտել է ու ճանաչելով տիրոջը՝ ցատկել նրա վրա՝ բառացիորեն խելագարված ուրախությունից։

«Երբ այդքան նիհարում եք, ձեր շունը միայն հոտոտելով կարող է ճանաչել ձեզ»,- գրել էր Գոդֆին Ֆեյսբուքում՝ հրապարակելով Վիլլիի արձագանքով տեսագրությունը։

Ամերիկացին մեկ տարի առաջ էր իր քառոտանի ընկերոջը գտել իր տան բակում, որտեղ նա ցրտից կուչ էր եկել։ Այդ օրվանից նրանք անբաժան ընկերներ են դարձել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ