News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եմենի հարցով դոնորական համաժողովը հավաքել է այդ երկրին 2017-ին անհրաժեշտ 2․1 մլրդ դոլարի կեսից ավելին։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ինչպես գիտեք, մենք նպատակ էինք դրել հավաքել 2․1 մլրդ դոլար 2017-ի համար,- ասել է նա, - Համաժողովի ժամանակ հաջողվել է հավաքել այդ գումարի կեսից ավելին»։

«Հիմա ապրիլ է, այնպես որ սա շատ դրական ազդանշան է, որը վստահություն է հաղորդում, որ մինչեւ տարեվերջ մենք կկարողանանք հասնել մեր նպատակին»,- հավելել է Գուտերեշը։

Գուտերեշը ճշգրտել է, որ դոնորական համաժողովի մասնակիցների կողմից խոստացված ընդհանուր գումարը կազմել է 1․1 մլրդ դոլար։ «Հիմա մեզ մեկ բան է անհրաժեշտ՝ հումանիտար օգնությունը տեղ հասցնելու հնարավորություն»,- հավելել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ