News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Չինաստանի արտգործնախարարի հետ հանդիպմանը հայտարարել է, որ աշխատանքային օրակարգի պատճառով չի կարող մասնակցել մայիսի 14-15-ին կայնալիք  «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» համաժողովին եւ կուղարկի էկոնոմիկայի նախարարին, նշվում է Չինաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Մերկելի եւ ԱԳ նախարար Վան Իի հանդիպումը երեքշաբթի կայացել է Բեռլինում՝ չին-գերմանական ռազմավարական երկխոսության շրջանակում:

«Ես պաշտպանում եմ Չինաստանի առաջարկած «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» գաղափարը, սակայն ներքին ժամանակացույցի հետ կապված՝ կուղարկեմ էկոնոմիկայի եւ էնեգետիկայի նախարարին»,- ասել է Գերմանիայի կանցլերը:

Նշված համաժողովին իրենց մասնակցությունն են հաստատել 28 երկրների նախագահներ եւ վարչապետեր, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ