News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը վախենում է «մեծ փոփոխություններից»՝ կապված շատ երկրներում լրատվամիջոցների ազատության իրավիճակի հետ, ներառյալ խոշոր ժողովրդավարական երկրները։ «Լրտեսությամբ տարված լինելն ու աղբյուրների գաղտնիության խախտումը կտրուկ ներքեւ են հրում շատ երկրների, որոնք դեռ երեկ լավ օրինակներ էին համարվում»,-ասվում է 2017 թվականի մամուլի ազատության վարկանիշում, հաղորդում է «Գերմանական ալիք»-ը։

«Լրագրողներ առանց սահմանների»-ի հաղորդագրությունում նշվում է ԱՄՆ-ի վարկանիշի անկման մասին (2 կետով, այժմ երկիրը 43-րդ տեղում է), Մեծ Բրիտանիայի (մինուս 2; 40) եւ այլ երկրների։ Նշվում է, որ լրատվամիջոցների դեմ հարձակումներն զգալիորեն ուժգնացել են Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո եւ Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունից դուրս գալու գործընթացին զուգընթաց։  «Ամենուր, որտեղ հեղինակավոր «ուժեղ անձանց» մոդելը գերակայող է, մամուլի ազատությունը հանձնում է իր դիրքերը», -ասվում է իրավապաշտպանների հայտարարությունում։ Մամուլի ազատության վարկանիշում իրենց դիրքն իջեցրել են Լեհաստանը  (մինուս 7; 54), Հունգարիան (մինուս 4; 71), Թուրքիան (մինուս 4; 155), որը, ինչպես նշում են հետազոտողները, «ուղղակի դժոխք է գնում»։

Ռուսաստանը վարկանիշում 148-րդ տեղում է՝ ինչպես նախորդ տարի։

Վարկանիշում առաջին տեղում է Նորվեգիան, ով բարձրացել է երկու կետով։ Երկրորդ տեղում է Շվեդիան (պլյուս 6). Գերմանիան միեւնույն տեղում է, ինչ անցյալ տարի՝ 16-րդ։ Ցանկի մյուս ծայրում են Սիրիան (177), Թուրքմենստանը (178), Էրիթրեան (179) եւ ԿԺԴՀ-ն (180)։ Նախկին ԽՍՀՄ երկրներից ամենաբարձր կետում է Էստոնիան  (պլյուս 2; 12)։ Նրան հետեւում են Լատվիան (մինուս 4; 28), Լիտվան (մինուս 1; 36), Վրաստանը (64), Հայաստանը (79), Մոլդովան (մինուս 4; 80), Ղրղզստանը (մինուս 4; 89), Ուկրաինան (պլյուս 5; 102), Տաջիկստանը (պլյուս 1; 149), Բելառուսը (պլյուս 4; 153), Ղազախստանը (պլյուս 3; 157), Ադրբեջանը (պլյուս 1; 162), Ուզբեկստանը (մինուս 3; 169)։

Կազմակերպության հաշվետվությունում ասվում է, որ խոսքի ազատության հետ կապված իրադրությունը վատթարացել է ցուցակում արտացոլված երկրների երկու երրորդում, իսկ պետությունների ընդհանուր թիվը, որտեղ լրատվամիջոցների դրությունը բնութագրվել է «լավ» կամ «ամենայն հավանականությամբ, լավ» նվազել է 2,3 տոկոսով։

Փաստաթղթում նշվում ,է որ չնայած վատ արդյունքներին՝ Եվրոպան մնում է այն «աշխարհագրական շրջանը, որտեղ լրատվամիջոցներն ամենաազատն են»։ Սակայն Եվրոպայում վատթարացման ցուցանիշն ամենաբարձրն է՝ պլյուս 3,8 տոկոս (որքան բարձր է ցուցանիշը, այնքան վատ է իրադրությունը)։ Վերջին 5 տարում այդ ցուցանիշը մեծացել է 17,5 տոկոսով։

Հայաստանի տպագիր լրատվամիջոցները տարատեսակ են ու բեւեռացված։ Համացանցում հաջողության են հասնում լրագրողական հետաքննությունները, սակայն հեռուստառադիոհեռարձակման մեջ փլուրալիզմը մնում է։ Թվային հեռուստատեսության անցնելու շրջանում, ապագայում հեռարձակողների քննադատության համար տարածքը կախված կլինի վաճառքի հաճախականության գործընթացի օբյեկտիվությունից։

Ilur.am լրատվական կայքն ու «Հրապարակ» պարբերականը 2015 թվականի հոկտեմբերին կարեւոր հաղթանակ տարան, երբ Սահամանդրական դատարանը լրագրողական աղբյուրների գաղտնիությանն աջակցող որոշում ընդունեց։ Սակայն ոստիկանության կողմից լրագրողների նկատմամբ բռնությունը շարունակվում է եւ անպատիժ է մնում։ 2016 թվականի հուլիսին տասնյակ լրագրողներ են վիրավորվել՝ Երեւանում ցուցարարներին ցրելու նպատակով ուժի կիրառումը լուսաբանելիս, ասվում է հաշվետվությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
«Մեղադրյալներ լինելն ինքնանպատակ չէ». Վարդապետյանը՝ լրագրողների դեմ բռնությունների գործերի մասին
Մենք 2023 թվականի ընթացքում ունենք խոշտանգումների 5 ավարտված վարույթ, այդ…
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թ. զեկույցում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում շնորհավորեց…
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործունեության տարեկան…
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ամենաշատ