News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի հայտնի բիզնես թրեյներ Վաչե  Դավթյանը հայտարարել է Հայաստանում «Առաջնորդների զարգացման դպրոցի» թրեյնինգների անցկացման մասին, որոնցից 2-ի մուտքն ազատ կլինի մասնակիցների համար: Միջոցառումները կանցկացվեն մայիսի 10, 11 և 13-ին Երևանում և Գյումրիում:

Ծրագրի շրջանակներում հայտարարված են դպրոցի լավագույն բիզնս-թրեյնինգները, որոնք Ուկրաինայում անցկացվել են այնպիսի խոշոր ընկերությունների համար ինչպիսին են «Google»-ը, «Kyivstar»-ը, «Lindstrom Group»-ը, «Deloitte»-ը, «Yves Rocher»-ը և այլք:

«Թայմ-վ-կայֆ» թրեյնինգին, որը տեղի կունենա մայիսի 10-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում , հրավիրված են ուսանողներ և տեղական բիզնեսի ներկայացուցիչներ: Վաչե Դավթյանի թրեյնինգի ընթացքում մասնակիցները կհասկանան, թե որտեղ են կորցնում իրենց աշխատանքային ժամանակը և կսովորեն, թե ինչպես ճիշտ կառավարել ժամանակը, կբացահայտեն իրենց հիմնական սխալները և կհասկանան, թե ինչու են հետաձգում գործերը, կսովորեն հաղթահարել բազմախնդրությունը, սթրեսը և կբացահայտեն Ոսկե ժամի կանոնը:

 «Ինքնակրթության ձգտումը բիզնեսում հաջողակ լինելու գրավականն է: Սա գիտակցում է յուրաքանչյուր մարդ, ով հասել է հաջողության, այդ թվում նաև մեր գործընկերներները՝ Skill.am-ը և Menu.am-ը, ովքեր առաջկցում են իմ նախաձեռնությանը: Ի վերջո, բոլորն էլ շահում են, քանի որ ծրագրի օգտակարությունը դժվար է գերագնահատել և առանց չափազանցության այն կարելի է անվանել բացառիկ: «Թայմ-վ-կայֆ»-ը կյանքի բոլորովին նոր փիլիսոփայություն է, երբ սովորում ենք եռանդուն աշխատել, վայելել այդ ընթացքը և մշտապես չգտնվել լարվածության մեջ: Եվ ես ուրախացա, երբ գործընկերներս առաջարկեցին անցկացնել թրեյնինգ հենց Գյումրիում, քանի որ արմատներս այնտեղից են և ես, ի սրտե, ցանկանում եմ օգնել քաղաքին ոտքի կանգնել երկրաշարժից հետո», -նշել է Վաչե Դավթյանը:

«Մեծ ուրախությամբ է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը հյուրընկալում այս թրեյնինգը: Առհասարակ, կարևորում ենք և ողջունում նման միջոցառումների անցկացումը Գյումրիում, քանի որ գյումրեցի երիտասարդները ևս հնարավորություն են ունենում մասնակցել զարգացնող և մոտիվացնող թրեյնինգի», - նշել է ԳՏԿ-ի բիզնես մենեջեր Ամալյա Եգոյանը:

Համանման թրեյնինգ կանցկացվի հաջորդ օրը Երևանի Պետական Համալսարանում : Իսկ մայիսի 13-ին կանցկացվի «Առաջնորդը և թիմը»  առանձին բիզնես-թրեյնինգ ձեռնարկատերերի և կորպորատիվ սեկտորի համար: Վաչե Դավթյանը կկիսվի կառավարման գաղտնիքներով, կպատմի արդյունավետ թիմի ստեղծման հնարների,  առաջնորդության գաղտնիքների, շահույթի մեծացման մեթոդների մասին և, ամենակարևորը, կսովորեցնի, թե ինչպես ավելի շատ ժամանակ գտնել բիզնեսի հետագա զարգացման, և, ի վերջո, ընտանիքի և հանգստի համար: Թրեյնինգին կարելի է գրանցվել այստեղ՝ Պատասխանելով այն հարցին, թե Հայաստանում անցկացվող միջոցառումներն ինչու են սոցիալական բնույթ կրում, Վաչե Դավթյանը նշել է, որ ինքը որոշել է աջակցել հայրենիքին, այդ պատճառով էլ հրաժարվել է թրեյնինգների անցկացման համար տրվող հոնորարներից: «Սա թույլ տվեց մասնակիցներին ազատ մուտքի հնարավորություն ընձեռել Գյումրու տեխնոպարկում և ԵՊՀ-ում անցկացվող թրեյնինգներին, ինչպես նաև նվազագույն գին սահմանել բիզնես թրեյնինգին՝ միայն կազմակերպման ծախսերը մարելու համար: Վստահ եմ, որ յուրաքանչյուր հայ պետք է իր ներդրումն ունենա Հայաստանի զարգացման գործում»,- ասել է նա:

Թրեյնինգը կազմակերվում է Menu.am առաքման համակարգի և Skill.am նախագծի աջակցությամբ:

Նշենք, որ «LeaderWay» http://leaderway.biz/ առաջնորդների զարգացման Դպրոցն ստեղծվել է Վաչե Դավթյանի կողմից՝ սեփական բիզնես-թրեյնինգների անցկացման և մասնակիցների կողմից անհրաժեշտ դրական արդյունքների ձեռքբերման նպատակով:

Արդեն ներդրվել են և հաջողությամբ աշխատում են տարատեսակ ծրագրեր, որոնք օգնում են հազարավոր մարդկանց կենտրոնանալ իրենց կյանքում և աշխատանքում կարևորի վրա, թայմ-մենեջմենթի գործիքների կիրառման շնորհիվ հասնել սահմանված նպատակներին և, ամենակարևորը, վայելել զարգացման գործընթացը, ուրախանալ սեփական անձի և գործընկերների համար, սովորել լինել մեկ արդյունավետ թիմ:

Տպել
Ամենաշատ