News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Միխայիլ Խոդորկովսկու «Բաց Ռուսաստան» շարժումը հայտարարել է, որ իրեն չի համարում «անցանկալի կազմակերպություն»՝ չնայած Գլխավոր դատախազության որոշմանը։ Շարժման կայքում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ կազմակերպությունը «զուտ ռուսական» է ու չի կարող ճանաչվել «անցանկալի»։

«Բաց Ռուսաստան» իրավապաշտպանական նախագծի համակարգող Մարիա Բարոնովան Meduza–ին պարզաբանել է, որ Ռուսաստանի օրենքներով շարժման համար իրավաբանական անձի գրանցում չի պահանջվում, հետեւաբար այն չի կարելի «անցանկալի» ճանաչել կամ փակել։

Բորոնովան խոստացել է Գլխավոր դատախազությանը դատի տալ ։

Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին Ռուսաստանի գլխավոր դատախազությունը «անցանկալի» է ճանաչել «Բաց Ռուսաստան» (բրիտանական կազմակերպությունը)։ Դա նշանակում է, որ շարժման հետ համագործակցության համար սպառնում է վարչական ու քրեական պատասխանատվություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ