News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԱՄՆ գանձապետարանի ղեկավար Սթիվ Մնուչինը հայտնել է, որ հարկային բարեփոխումը, որի պլանը  Սպիտակ տունը պետք է հրապարակի ապրիլի 26-ին, լինելու է «ամենազանգվածայինը ԱՄՆ պատմության մեջ» ու հաստատել, որ բիզնեսի համար հարկը մտադիր են 35 տոկոսից 15 տոկոսի իջեցնել, հայտնում է BBC-ն։

«Դա կլինի հարկերի ամենամեծ կրճատումը ու ամենազանգվածային հարկային բարեփոխումը մեր երկրի պատմության մեջ»,- ասել է Մնուչինը ՝ Վաշինգտոնում մամուլի ասուլիսի ժամանակ։

Գանձապետարանի ղեկավարը հայտնել է,որ նախագահի վարչակազմին գրեթե հաջողվել է կոնգրեսի հետ համաձայնեցնել բարեփոխումը։ «Մնացել են միայն դետալները»,- ասել է նա։ Նույնն է վկայել նաեւ հանրապետական Փոլ Ռայանը, հավելելով, որ արդեն տեսել է փաստաթուղթը։ «Այն մեզ շատ է դուր գալիս, մենք նույն տեսակետներն ունենք դրա մասին։ Ծրագրի 80 տոկոսի հետ մենք լրիվ համամիտ ենք, բայց մնացած 20 տոկոսի հարցում աննշան տարաձայնոթյուններ են մնում»,- ասել է Ռայանը։

Խոսելով ծրագրի դետալների մասին՝ Մնուչինը հաստատել է, որ ըստ ծրագրի՝ կորպորատիվ հարկերը 35 տոկոսից 15 տոկոսի կնվազեցվեն, ինչը Թրամփը դեռ իր նախընտրական ծրագրում էր խոստացել։ Մնուչինը շեշտել է, որ կրճատումը կվերաբերի նաեւ փոքր բիզնեսին։ «Դա չի լինի սողանցք հարուստների համար, որպեսզի նրանք վճարեն 15 տոկոս, այն դեպքում երբ պետք է ավելի շատ վճարեն»,- բացատրել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ